Երևան, 29.Մարտ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ԵՄ-ԱՄՆ-Հայաստան հանդիպմանը Երևան-Բաքու կարգավորումը չի քննարկվելու. ԵՄ-ն հակադարձել է Բաքվին Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Ալիևին նոր պատերազմ է հարկավոր. Ռուսական մամուլի անդրադարձը Բարձրահարկ շենքում հզոր հրդեհ է բռնկվել․ Բրազիլիա ՌԴ-ի հետ կապերը խզելու դեպքում Հայաստանը կկորցնի արժեքը Եվրամիության աչքում. ռուս քաղաքագետ Վրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է Եթե ընդունում ես, որ քեզնից ոչինչ չես ներկայացնում, դրանով նաև քո բանակցային դիրքերն ես թուլացնում. Դավիթ Ջամալյան ԶՊՄԿ-ն մասնակցել է ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի կազմակերպած «Ապագա ճարտարագետ» էքսպոյին «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի դեմ պատերազմի առաջին գծում


Ին­չո՞ւ հյու­րին հնա­րա­վո­րու­թյուն չտալ «գա­րե­ջուր խմել» ըն­կե­րոջ հետ այն­տեղ, որ­տեղ էլ նա գտնվե­լիս լի­նի

Միջազգային

rosbalt.ru-ն «Պուտինը որոշել է «ուղղակի գարեջուր խմե՞լ» երևանյան բանտում» վերնագրով հոդվածում գրում է, որ հոկտեմբերի 1-ին նախատեսված է Երևանում անցկացնել ԵԱՏՄ-ի տնտեսական խորհրդի նիստ ԵԱՏՄ երկրների ղեկավարների մասնակցությամբ:

Ինչպես հայտնի է, Հայաստանում տեղի ունեցած «թավշյա» իշխանափոխությունից հետո նոր իշխանությունները սկսել են մշտապես պահանջներ ներկայացնել ԵԱՏՄին, և այդ հարցում նրանց ամենամեծ նյարդայնացնողը Ռուսաստանն է:

Որոշ հայկական իշխանամետ ԶԼՄ-ներ իրենց պարտքն են համարում քննադատել ԵԱՏՄ-ին, ՀԱՊԿին ու Ռուսաստանին և ձեռքի հետ էլ «ծաղրել» Ռուսաստանի առաջնորդին: Ընդ որում, Հայաստանը չի էլ պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից ու ՀԱՊԿ-ից և ազատվել Մոսկվայի հետ իրեն «պարտադրված» հարաբերություններից մի պարզ պատճառով՝ շահավետ չէ: Ներկայումս հայ հասարակությունը գուշակում է՝ արդյոք Պուտինը կժամանի՞ Հայաստան, թե՞ նիստը կտեղափոխի Մոսկվա:

Հարց է ծագում՝ իսկ ինչո՞ւ չժամանի, ի՞նչ պատճառ կա: Մանավանդ, հաշվի առնելով այն, որ դրա հույսը ունի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը նաև հույս ունի նիստին «ստանալ» նաև Իրանի նախագահ Հասան Ռուհանիին:

Պարզվում է, այնուամենայնիվ, մի խիստ գերկարևոր պատճառ գոյություն ունի: Ըստ հայկական «Փաստ» թերթի, Ռուսաստանի նախագահի անվտանգության ծառայությունը պահանջել է հայկական համապատասխան ծառայությունից ապահովել Պուտինի անվտանգությունը նրա՝ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին կատարելիք այցի ընթացքում, որը գտնվում է քրեակատարողական հիմնարկում, սակայն ստացել է մերժում:

Այս առիթով «Кавказский узел» թերթն էլ գրել է, որ չնայած աղբյուրները չեն բացահայտում, թե ինչու է Պուտինը որոշել անպայման այցելել հայաստանյան ռեժիմային հաստատություն, բայց հաշվի առնելով նրա «նուրբ հարաբերությունները» Քոչարյանի հետ, ծննդյան օրվա կապակցությամբ ավանդական դարձած շնորհավորանքները և այլն, կարելի է ենթադրել, որ Պուտինը ընդամենը կարոտել է Քոչարյանին և ցանկանում է նրան տեսնել և գուցե հետը գարեջուր խմել:

Հիմա հայկական ԶԼՄ-ները գուշակություններ են անում Պուտինի գալ-չգալու կապակցությամբ: Այս հարցով Հայաստանի արտգործնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարել է, որ անպայման գալու են բոլոր ԵԱՏՄ երկրների ղեկավարները: Բացի այն, որ հնարավոր է Իրանի նախագահի այցը, Երևանում սպասում են նաև Սինգապուրի վարչապետ Լի Սյան Լունին, և նախատեսվում է այդ երկրի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագիր կնքել:

Իրանի նախագահ Ռուհանիի այցի հետ հայերը մեծ հույսեր են կապում՝ հնչեղ աշխարհատնտեսական արդյունքի համատեքստում, որը, ի դեպ, կարող է խիստ բարկացնել ԱՄՆին: Իսկ ի՞նչ «խաղաթղթեր» ունի Հայաստանը, որ փորձում է աշխարհաքաղաքական խաղի մեջ մտնել Իրանի հետ: Նրա «հաղթաթուղթը» համարվում է ընդհանուր ցամաքային սահմանի առկայությունը Իրանի հետ, որը չունի ԵԱՏՄ ոչ մի երկիր:

Եվ, իրոք, Իրան-ԵԱՏՄ համագործակցության խորացման դեպքում Երևանը կարող է դառնալ կարևոր տարանցման կետ բեռնափոխադրումների համար: Բացի այդ, Փաշինյանը հույս ունի երկկողմանի համագործակցության պայմանավորվածություններ ձեռք բերել Թեհրանի հետ, սակայն այդ հարցով կոնկրետ տնտեսական օրակարգ չունի: Այնուամենայնիվ, առայժմ անհայտ է՝ Ռուհանին կժամանի՞, թե՞ ոչ, սակայն նկատելի է, որ Հայաստանը ցանկանում է նման այցով աննախադեպ նշանակություն տալ Երևանում անցկացվելիք ԵԱՏՄ նիստին: 

Եթե լինի տնտեսական հետաքրքրություն, կժամանի, իսկ այցի քաղաքական հետաքրքրությունը տեսանելի չէ: Այնուամենայնիվ, Իրանի նախագահը ժամանելու նաև այլ հետաքրքրություններ ունի: Առաջին հերթին դա հանդիպումն է Պուտինի հետ և գլոբալ հարցերի քննարկումը, երկրորդ հերթին Իրանը ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման ժամանակավոր համաձայնագիր ունի, և նրան հետաքրքիր կլինի տեսնել ներմիութենական «շարժումները»:

Lragir.am-ը Հայաստանի՝ ԵԱՏՄ մտնելու օրը համարում է «ամոթի օր», քանի որ, չնայած «թավշյա հեղափոխությանը», Հայաստանը խրվել է և չի կարողանում դուրս գալ եվրասիական ճահճից: ԵՊՀ քաղաքագիտության ամբիոնի վարիչ Գարիկ Քեռյանը, մեկնաբանելով Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին, ասել է, որ ցանկացած ինտեգրացիա ունի իր դրական և բացասական կողմերը, բայց ռազմա-քաղաքական առաջնահերթությունները միշտ էլ գերակա են լինում տնտեսականին, և պարզ է, որ Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցությունը առաջին հերթին լուծում է Հայաստանի անվտանգության հարցը: Այնուամենայնիվ, այնպես չէ, որ ԵԱՏՄ-ն չունի տնտեսական զարգացման հեռանկարներ:

Հայաստանի համար բացվել է 200 միլիոնանոց ԵԱՏՄ շուկան, որն էլ զարգացնում է այդ երկրի արտահանումը: Մանկամտություն է համարել, որ ԵԱՏՄ-ն բացթողումներ ու սխալներ չունի: Դրանք, իհարկե, կան, բայց տարօրինակ է կարծել, որ դրանք կարելի էր շտկել միության ստեղծման այս կարճ ժամանակահատվածում: Սակայն, չնայած իր «երիտասարդությանը», ԵԱՏՄ-ն կարողացել է անդամ երկրների համար ապահովել լրացուցիչ տնտեսական աճի աղբյուրներ:

Դա «հաջողվել» է նաև Հայաստանին, բայց վերջինս անտեսում է կազմակերպությունում իր անդամակցության այդ դրական պահը: Ընդ որում, այստեղ խոսքը չզարգացած տնտեսությամբ և հարևանների՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ վատ հարաբերությունների պատճառով կիսաշրջափակման մեջ գտնվող սեփական 2 միլիոնանոց շուկա ունեցող երկրի մասին է: ԵԱՏՄ-ն նրան տվել է 200 միլիոնանոց շուկա, որը ահռելի առավելություն է:

Նմանապես պետք է հաշվի առնել այն, որ անդամակցելով ԵԱՏՄ-ին և ՀԱՊԿ-ին՝ Հայաստանը փաստացի ստանում է Ռուսաստանի հովանավորությունը, որը և ներկայումս ապահովում է այդ երկրի անվտանգությունը: Ինչպես ասում են, եթե չունես զինանշանով թուղթ, ստիպված ես գրել սովորական թղթի վրա:

Ամեն դեպքում դա ավելի լավ է, քան գրելու համար ոչինչ չունենալը կամ էլ թզենու տերևի վրա գրելը: Եվս մեկ բան: Ինչո՞ւ հյուրին հնարավորություն չտալ «գարեջուր խմել» ընկերոջ հետ այնտեղ, որտեղ էլ նա գտնվելիս լինի, ըստ կովկասյան հյուրընկալության օրենքների:

«Փաստի» կողմից. սեպտեմբերի 11-ին Հայաստանում Ռուսաստանի դեսպան Կոպիրկինը հայտարարել էր, որ «բացի այցի նախնական որոշումից, որևէ այլ որոշումներ չեն ընդունվել, և ինքը նախագահ Պուտինի այցը կասկածի տակ դնող ողջ տեղեկատվությունը ստանում է լրատվամիջոցներից, ուստի չի կարող մեկնաբանել դրանք, որովհետև այլ տեղեկություն չունի և այլ բան չի կարող ասել»:

Կամո Խաչիկյան

ԵՄ-ԱՄՆ-Հայաստան հանդիպմանը Երևան-Բաքու կարգավորումը չի քննարկվելու. ԵՄ-ն հակադարձել է Բաքվին Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Ալիևին նոր պատերազմ է հարկավոր. Ռուսական մամուլի անդրադարձը Բարձրահարկ շենքում հզոր հրդեհ է բռնկվել․ ԲրազիլիաՌԴ-ի հետ կապերը խզելու դեպքում Հայաստանը կկորցնի արժեքը Եվրամիության աչքում. ռուս քաղաքագետ Վրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է Եթե ընդունում ես, որ քեզնից ոչինչ չես ներկայացնում, դրանով նաև քո բանակցային դիրքերն ես թուլացնում. Դավիթ Ջամալյան ԶՊՄԿ-ն մասնակցել է ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի կազմակերպած «Ապագա ճարտարագետ» էքսպոյին «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի դեմ պատերազմի առաջին գծում Նիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել Սա խելագարություն է, պետք է վե՛րջ դնել՝ թե չէ՝ կհասնենք նրան, որ թշնամուն խնդրենք՝ «մեզ մի սպանեք» Վաղվանից մեր հանրապետության բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ ՎՏԲ բանկի, դադարեցնում են МИР քարտերի սպասարկումը. Շաքե ԻսայանԿասպից ծովում երրորդ երկրների ռազմական ներկայությունը հակասում է տարածաշրջանի շահերին․ Իրանի ԱԳՆԱպրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան Տաք օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Սուրենյանը՝ եղանակի մասին Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին․ Տիգրան Աբրահամյան Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում Ջուր չի լինի Այսօր Ավագ Ուրբաթ է, տեղի կունենա Խաչելության կարգ Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Մայիսին կամ հունիսին սպասվում է Ռուսաստանի կողմից լայնածավալ հшրձակում, բայց մենք պատրաստ չենք․ մենք հիմա օգնության կարիք ունենք․ Զելենսկի «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի ՍարգսյանՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի Մենք իբր հողի վրա ենք, բայց մեռած ենք, թաղած չենք․ Էդուարդ Շարմազանով Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա Սողոմոնյան«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանՉտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայան Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Կրոկուսի վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են թմրանյութի ազդեցության տակ Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա լավագույն մարզիչ Շղթայական ավտոմեքենաների ջարդ Երևանում. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. ՉալաբյանՈւ՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել Ազատության, անկախության և բարգավաճման խորհրդանիշ արձանը, ամերիկացիների դժվարին նվիրատվությունն ու Պուլիտցերի զայրույթը. «Փաստ»2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Փաշինյան-Բլինկեն-Ֆոն դեր Լեյեն հանդիպումը չի կարող հանգեցնել էսկալացիայի. Պետքարտուղարությունը՝ Բաքվին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՄԱՐՏԻ)․ Առաջին անգամ հիդրոպլանի փորձարկում, լվացքի մեքենայի արտոնագրում. «Փաստ»Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) Ո՞րն է ԵՄ իրական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին. «Փաստ»