Հրապարակվել է Սերժ Սարգսյանի եղբորը կալանավորելու երկրորդ որոշումը
ПолитикаՉնայած հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր՝ Լյովա Սարգսյանը դեռ անցած տարվանից մեկ այլ քրեական գործով հետախուզման մեջ էր, հիմա էլ նրա նկատմամբ կալանքը, որպես խափանման միջոց կիրառելու մասին դատարանի երկորդ որոշումն է կայացվել:
Առաջին գործով նա մեղադրվում էր ապօրինի հարստացման և հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու համար:
Իսկ այսօր, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Լյովա Սարգսյանի նկատմամբ «Հյուսիս-հարավ» ծրագրի շրջանակներում նրան կալանավորելու մասին Քննչական կոմիտեի միջնորդությունը:
Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեում հարուցված «Հյուսիս-հարավ» մայրուղու շինարարության գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումների կապակցությամբ հարուցված քրեական գործով Լյովա Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել փողերի լվացման և իր իրական կամ ենթադրյալ ազդեցությունը շահադիտական նպատակով օգտագործելու համար: