Երևան, 18.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Վրաստանի նախագահը վետո կդնի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վրա ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում Նրան մարդիկ են պետք, որոնց կասի դուք եք մեղավոր Լոռիում 24-ամյա տղան 93-ամյա կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել և սպանել. նախաքննությունն ավարտվել է Դուբայում գրանցվել են ամենաշատ տեղումները վերջին 75 տարվա ընթացքում (լուսանկարներ) Տոյվո Կլաարի թեկնածությունն առաջադրվել է Ուզբեկստանում ԵՄ դեսպանի պաշտոնում Օդային գծի կառուցման ծրագիրն ունի տարածաշրջանային մեծ նշանակություն. ԶՊՄԿ Ուկրաինան ցանկանում է ԱՄՆ-ի հետ այնպիսի անվտանգության համաձայնագիր, որն ԱՄՆ-ն ունի Իսրայելի հետ. Զելենսկու գրասենյակ Արևային վահանակների եվրոպական արտադրողը հեռանում է ԱՄՆ


Հայաստանի ողջ ֆինանսական համակարգը շոկի կենթարկվի. տնտեսագետը՝ բանկային գաղտնիքի օրենքի փոփոխության մասին

Տնտեսություն

Բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների բացահայտմանն ուղղված օրենքների նախագծերի ընդունումը շոկի կենթարկի Հայաստանի ողջ ֆինանսական համակարգը, խոչընդոտ կհանդիսանա օտարերկրյա ներդրումների համար և կխթանի Հայաստանից ֆինանսական հոսքերը։  Նման կարծիք  NEWS.am–ի հետ զրույցում հայտնեց ՀՅԴ Գերագույն մարմնի Էկոնոմիկայի եւ ֆինանսների հանձնախմբի նախագահ, տնտեսագետ Արմեն Գրիգորյանը։

Նշենք, որ երեկ Կառավարությունը հավանություն տվեց օրենքների նախագծերի փաթեթի, որով մի շարք հանցագործությունների դեպքում կարելի է ստանալ նույնիսկ կասկածյալ կամ մեղադրյալ  չներգրավված անձանց վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները։

Արմեն Գրիգորյանի խոսքով՝ բանկային գաղտնիքի վերացումը խոչընդոտ է հանդիսանալու ներդրողների համար և ազդելու է դեպի Հայաստան դրամական հոսքերի վրա։ Ըստ նրա՝ Հայաստանից դեպի դուրս փոխանցումներն ավելի  շատ են լինելու, քան դեպի ներս։

«Ստացվում է, որ մենք օտարերկրյա ներդրողներին հրավիրում ենք մի երկրում ներդրում կատարելու, որտեղ կարելի է ասել բանկային գաղտնիք չի լինելու։ Այսինքն ներդրողները երաշխիքներ չեն ունենալու, որ իրենց հաշիվները այստեղ չեն «քրքրի»»,– ասաց նա։

Արմեն Գրիգորյանի խոսքով՝  կոռուպցիոն հանցագործությունները կամ ապօրինի հարստացումը բացահայտելու համար  կարիք չկա օրենք փոխելու։

«Առկա օրենսդրական կարգավորումները թույլ են տալիս դատարանի որոշմամբ կասկածյալների կամ մեղադրյալների բանկային հաշիվների քաղվածքները ստանալ, ի՞նչ կարիք կա այդ շրջանակն ընդլայնելու։ Ցանկացած գործով սկսելու են մարդկանց, նրանց փոխկապակցված անձանց, բարեկամների,  բոլորի հաշիվներն ուսումնասիրել»,–ասաց նա։

Տնտեսագետը մտահոգություն հայտնեց, որ առաջարկվող փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո ֆինանսական համակարգը կզրկվի իմունիտետից։

«Սա նշանակում է, որ դու քո երկրի բոլոր ֆինանսական գործընթացները շոկի ես ենթարկում»,–նկատեց նա։

Անդրադառնալով Կենտրոնական բանկի այն հայտարարությանը՝  համաձայն որի նախագիծը չի մեղմացնում բանկային գաղտնիքի պահպանման գործող ռեժիմը և չի ազդի երկրի ֆինանսական կայունության վրա, Արմեն Գրիգորյանն արձագանքեց. «Կենտրոնական բանկը հայտարարությունով կարող է սահմանափակվել, սակայն այս օրենքը գործելու է, Կենտրոնական բանկի նախագահը կփոխվի, բայց այդ օրենքը կմնա պատուհաս և հետագայում  որպես մահակ կօգտագործվի  մարդկանց դեմ։

Հիշեցնենք, որ կառավարությունն երեկ՝ սեպտեմբերի 12–ին հավանություն տվեց  «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» և «Բանկային գաղտնիքի մասին» օրենքներում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծին, որով առաջարկվում է մի քանի տասնյակ հանցագործությունների՝ այդ թվում անհիմն հարստացման, կաշառք ստանալու գործերով բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ ստանալ առանց սուբյեկտային սահմանափակման։

Նշենք, որ գործող օրենսդրությամբ՝ բանկերը քրեական հետապնդում իրականացնող մարմիններին բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ են տրամադրում քրեական գործով կասկածյալ կամ մեղադրյալ ներգրավված անձանց վերաբերյալ՝ դատարանի որոշման հիման վրա, իսկ նոր նախագծով առաջարկվում է բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ տրամադրել քրեական գործերով կասկածյալ կամ  չներգրավված անձանց վերաբերյալ, այսինքն ընդլայնվում է այն անձանց շրջանակը, որոնց վերաբերյալ հնարավոր է բանկային գաղտնիք հանդիսացող տվյալներ ստանալ։

«Հայաստան-Արցախ» Համահայկական երիտասարդական ֆորումին մասնակցության հայտ են ներկայացրել հարյուրավոր երիտասարդներՀանրային արձագանքը կստիպի շարժվել տեղներից. Մենուա Սողոմոնյան «Գոտկատեղից ներքև հարվածները մի կողմ դնել ու գնալ լուծումների հետևից». Մելքումյան Իշխանության և կրիմինալի սերտաճումն ավտորիտարիզմի ցցուն դրսևորում է. «Միասնություն» համազգային շարժում Վրաստանի նախագահը վետո կդնի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վրա ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում Նրան մարդիկ են պետք, որոնց կասի դուք եք մեղավոր Լոռիում 24-ամյա տղան 93-ամյա կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել և սպանել. նախաքննությունն ավարտվել է Դուբայում գրանցվել են ամենաշատ տեղումները վերջին 75 տարվա ընթացքում (լուսանկարներ) Տոյվո Կլաարի թեկնածությունն առաջադրվել է Ուզբեկստանում ԵՄ դեսպանի պաշտոնումՕդային գծի կառուցման ծրագիրն ունի տարածաշրջանային մեծ նշանակություն. ԶՊՄԿ Ուկրաինան ցանկանում է ԱՄՆ-ի հետ այնպիսի անվտանգության համաձայնագիր, որն ԱՄՆ-ն ունի Իսրայելի հետ. Զելենսկու գրասենյակ Արևային վահանակների եվրոպական արտադրողը հեռանում է ԱՄՆԵրևանում անհայտ մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 51-ամյա կնոջ․ նա մահացել է Մեր քայլերը անակնկալ են իշխանության համար, մենք պատրաստ ենք ամեն քայլի գնալ մեր պետականության համար. Արշակ Կարապետյան Հանրային ճնշման տակ հրաժարվեցին հերթական ազգադավ ծրագրից Իրանի նախազգուշացումները Հայաստանի իշխանություններին Հայաստանը 16 կետով բարելավել է դիրքերը Դրական խաղաղության զեկույցում Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը Լոռու մարզում «ՎԱԶ 2121»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում. երկու մարդ տեղափոխվել է հիվանդանոց Կանխել քաղաքական բռնությունը. «Հայաքվե»Մեծ քայլերով՝ դեպի բռնապետություն. աննախադեպ խոշտանգում Փաշինյանի ծրագիրը, որին կողմ է քվեարկել Հայաստանի ժողովուրդը, ամբողջությամբ ձախողվել է, խոստումները չեն կատարվել. Արշակ Կարապետյան Ջուր չի լինի բազմաթիվ հասցեներում Երևանում բախվել են «Volkswagen Vento»-ն ու «Changan»-ը. «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է Ինչ է լինում, երբ իրավապահ համակարգը դառնում է կազմակերպված հանցավոր խմբավորում` բանդա. Դավիթ ՍարգսյանԸնդդիմադիր ուժերն ակտիվանում են. ի՞նչ է սպասում իշխանություններին Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 17-ի համար Մեդիատասովչիկների կամ մեդիասվաղչիների մասին Հայաստան-Արցախ Համահայկական երիտասարդական ֆորումի հայտերի ընդունման մեկնարկը տրված էԾաղկաձորի Մուլտի Ռեսթ հյուրանոցում տեղի կունենա Հայաստան-Արցախ Համահայկական երիտասարդական ֆորումը․ Լիաննա ՄանուկյանԱկնհայտ է, որ Արևմուտքի համար Հայաստանի տնտեսությունը շարունակում է մնալ անհետաքրքիր․ Մեսրոպ ԱռաքելյանԹվով 22 ավտոտնակ կքանդվի, նշված տարածքը կբարեկարգվի, երեխաների համար կկառուցվի խաղահրապարակ և ֆուտբոլի դաշտ․ Հայկ ԿոստանյանՀայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրությունՓաշինյանական վարչախումբն ուրանում է Հայոց ցեղասպանությունըՀաագայում անցկացվող ԵԺԿ երիտասարդական կազմակերպության խորհրդի հավաքի ընթացքում ընդունվեց մեր գործընկոջ՝ Ֆրանսիայի հանրապետական կուսակցության հետ ներկայացված բանաձևը․ Լիլիթ ԲեգլարյանԱյս մարդու միակ մտածմունքը կենդանի մնալն է. Նաիրի Սարգսյան Ալիևը ԼՂ-ում իրականացրած էթնիկ զտումն անվանում է ազատագրում․ ՄԱԿ-ի դատարանում ՀՀ ներկայացուցիչ Բրիտանական պարբերականի սենսացիոն տեղեկությունը և Փաշինյանի հերթական «գործարքը» Նիկոլի անդոների կողմից նետված թուրքական թեզերը մի քննարկեք. Էդուարդ ՇարմազանովՀայաստանի սուվերեն տարածքի համար մեր կարմիր գծերը չեն փոխվել, Իրանը դեմ է տարածաշրջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ դեսպան ՀՀ քաղաքացին այլևս ապահով չէ իր հայրենիքում՝ անգամ իրավապահների հսկողության ներքո. Մենուա ՍողոմոնյանԵրևանում 9-ամյա երեխան խաղալու ժամանակ քարերով վնասել է 2 մեքենա` պատճառելով մոտ 1 մլն դրամի վնաս Ագրոէլեկտրական արևային պարկԱպրիլի 19-21-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ ՔՊ-ն քաղում է իր բերած ատելության մթնոլորտի պտուղները Ջերմուկը նոր «Եղնիկ» է ունենալու. հայտնի «Եղնիկը» ապամոնտաժում են Ռուսաստանը պատարստվում է պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ ԶՊՄԿ-ի աշխատակիցները դոնորական արյուն են հանձնել (տեսանյութ)