Փոքրիկ պիցցա ջեռոցում
LifestyleԲաղադրիչներ
- ալյուր - 400 գր
- ջուր - 200 մլ
- խմորիչ (չոր ) - 10 գր
- ձիթապտղի յուղ - 2 ճ/գ
- երշիկ - 60 գր
- լոլիկ - 1 հատ
- սոխ - ½ գլուխ
- պանիր - 80 գր
- լոլիկի մածուկ - 4 թ/գ
- աղ - ½ թ/գ
- պրովանսյան կանաչի - ½ թ/գ
Պատրաստման եղանակ
1. Պատրաստում ենք խմորը, որի համար ալյուրն ու աղը խառնում ենք:
Ավելացնում ենք ձիթայուղը, ապա` չոր խմորիչն ու խառնում ենք:
Ավելացնում ենք ձիթայուղը, ապա` չոր խմորիչն ու խառնում ենք:
2. Այնուհետև ավելացնում ենք տաք ջուրն ու խառնում ենք:
3. Խմորը ծածկում ենք սրբիչով և 30 րոպե թողնում ենք տաք տեղում, որպեսզի հասունանա:
4. Սոխը կիսալուսնաձև կտրատում ենք:
5. Լոլիկը բաժանում ենք 4 մասի, իսկ երշիկը` բարակ տաշեղների:
6. Խմորը բաժանում ենք 4 հավասար մասերի:
7. Յուրաքանչյուրը գրտնակի օգնությամբ բացում ենք`ստանալով մոտ 20 սմ տրամագծով խմորաշերտ:
8. Խմորի ծայրերը վրա ենք բերում և ձևավորում ենք փոքրիկ նավակներ:
9. Դրանք դնում ենք յուղաթղթապատ և կարագապատ ձևամանի մեջ: Վրան պատում ենք լոլիկի մածուկով:
10. Նավակները լցոնում ենք երշիկով և սոխով, ապա` քերիչով անցկացրած պանրով:
11. Ապա ավելացնում ենք լոլիկներն ու կանաչին:
12. Դնում ենք 180 աստիճան տաքացրած ջեռոցում և 20 րոպե եփում ենք:
Փոքրիկ պիցցաները պատրաստ են:
Փոքրիկ պիցցաները պատրաստ են:
Բարի ախորժակ: