Ղազանչեցոց եկեղեցում տեղի ունեցավ ապրիլյան պատերազմում զոհված հերոսների հարազատների մկրտության արարողությունը (լուսանկարներ)
ОбществоԱյսօր` սեպտեմբերի 15-ին, Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում տեղի ունեցավ Ապրիլյան պատերազմում զոհված հերոսների երեխաների, քույրերի ու եղբայրների, հերոսների անունները կրող հարազատների մկրտության արարողությունը: Կնքահայրերը` զոհված հերոսների մարտական ընկերներն ու ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցներն էին:
Մկրտությունը կատարվեց Արցախի թեմի առաջնորդ, Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի օրհնությամբ: