Տղամարդն ահազանգել է ոստիկանություն, որ իրեն ծեծի են ենթարկել, ապա դանակով ծակել բազուկը
ՀասարակությունSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 19:15-ի սահմաններում ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիեւյան փողոցի 12 հասցեի մոտ վիճաբանություն է տեղի ունենում:
Նշված կենտրոնից ահազանգը փոխանցվել է ոստիկանության տարածքային բաժին, որտեղից ժամանած օպերատիվ խումբը պարզել է, որ նշված հասցեի մոտ Երեւան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչ, 48-ամյա Վ. Ճանճիկյանը բռունցքներով հարվածներ է հասցրել Երեւան քաղաքի կենտրոն վարչական շրջանի բնակիչ, 56-ամյա Կարեն Կրետյանի գլխին եւ մարմնի տարբեր մասերին, ապա դանակով ծակել բազուկը:
Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Աղբյուրի տեղեկություններով՝ Վ. Ճանճիկյանը տաքսու վարորդ է: