ԵԱՀԿ-ն դիտարկում կանցկացնի շփման գծում՝ Մարտունու շրջանի հարավ-արևելքում
ՀասարակությունՍեպտեմբերի 18-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտունու շրջանի հարավ-արեւելքում:
Արցախի ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Միխայիլ Օլարուն (Մոլդովա) եւ Օգնեն Յովիչը (Բոսնիա եւ Հերցեգովինա):
Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը եւ ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը։