Կալիֆորնիայում «բզբզացողներն» ադրբեջանցիներն են. «Փաստ»
Политика«Փաստ» օրաթերթը գրում է
Նախօրեին ԱՄՆ-ում գործող Jewishjournal. com հրեական պարբերականը ընդարձակ հոդվածով անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ սեպտեմբերի 22-ին Լոս Անջելեսում՝ Գրանդ Պարկում կայանալիք ելույթին՝ հրեաներին կոչ անելով բոյկոտել այդ հանդիպումը։ Հոդվածի մանրամասների մեջ չխորանալով, որը բացահայտ հակահայկական հրապարակում էր՝ համեմված յուրահատուկ «հայատյացության սոուսով», նշենք, որ այն լայն տարածում գտավ նաև հայկական մեդիահարթակում։
«Փաստ» թերթին այս առումով հետաքրքիր տեղեկատվություն է հայտնի դարձել, ըստ որի, հրապարակման հեղինակը՝ Միլիք Եվդաևը, ադրբեջանական ծագմամբ հրեա է, որը տևական ժամանակ է՝ մոտ 5-6 տարի, ԱՄՆ-ում զբաղված է հակահայկական քարոզչությամբ՝ օգտագործելով հրեական այս բավականին հայտնի պարբերականը։
Թերթը տեղեկացել է, որ զգալի ժամանակ է՝ հայաշատ Կալիֆորնիայում ադրբեջանցիներն իրենց հակաքարոզն իրականացնում են հենց հրեական «կազմի» միջոցով, իսկ հիմնական խաղացողները Եվդաևի նմաններն են, որոնք մեծ գումարների դիմաց պատրաստ են ամեն ինչի։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում