Երևան, 16.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Բա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Փաստ» «Ներքին վախերն այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա». «Փաստ» Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ» Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են. «Փաստ» Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ» Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փաստ» Փաշինյանը իր բոլոր մեղքերը բարդում է ժողովրդի վրա. Մենուա Սողոմոնյան Փարիզի Աստվածամոր տաճարի դռները կվերաբացվեն 2024-ի վերջին. Փարիզի քաղաքապետ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը վերահրատարակել է Սահյանի «Տոհմի կանչը» ժողովածուն 37-ամյա տղամարդը դանակով մոտ 15 հարված է հասցրել «Արդշինբանկ»-ի ոսկերիչ-փորձագետին․ կան վիրավորներ


Իշխանությունները պետք է ելնեն ոչ թե քանդելու տրամաբանությունից, այլ եղածին ավելացնելու մոտեցումից. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է

Ժամանակակից աշխարհը զարգանում է առաջանցիկ տեմպերով, ուստի զարգացման տեմպից հետ չմնալու համար մեր կրթական համակարգը պարբերականորեն պետք է կատարելագործվի: Միևնույն ժամանակ, շատ կարևոր է մատաղ սերնդի հայեցի դաստիարակությունը, որպեսզի մեր պետականությունն ապագայում լինի հուսալի ձեռքերում: Ինչպես նշել է Նելսոն Մանդելան, կրթությունը ամենահզոր զենքն է, որը դու կարող ես օգտագործել աշխարհը փոխելու համար: Սա, կարելի է ասել, ամենից առաջ վերաբերում է Հայաստանին:

Անցած տարվա ապրիլին տեղի ունեցած իշխանափոխությունից հետո թվում էր, թե կրթական ոլորտում ևս դրական փոփոխություններ կնախաձեռնվեն, որոնց մենք այդպես էլ ականատես չեղանք: 

Դրա փոխարեն մենք տեսանք կրթական համակարգում տեղի ունեցող գզվռտոցներ և ամբիցիաների բավարարման համար պայքար, որի բացահայտ դրսևորումներից էին ԵՊՀ-ի շուրջ տեղի ունեցող պրոցեսները, ինչպես նաև մի շարք դպրոցներում տնօրենների ընտրություններն ու կոլեկտիվի միջև հակասությունների սրացումը:

Եթե մի կողմ թողնենք կրթական համակարգում նկատվող խլրտոցները և անդրադառնանք դասապրոցեսների արդյունավետության բարձրացմանն ու դասավանդվող առարկաներին, ապա այստեղ ևս նորարարական և ժամանակի պահանջներին համապատասխան լուծումներ չկան: 

Պատմության մասնագետները տևական ժամանակ է, ինչ վիճում են, թե ինչպես պետք է պատմության դասագրքերում ներկայացված լինեն 2008 թվականի մարտի 1-ի հայտնի դեպքերը: Կարծես թե կրթության ոլորտում առկա կարևոր խնդիրները լուծվել են, մնացել է Մարտի 1-ի հարցը:

Մինչ այդ կրթության նախարար Արայիկ Հարությունյանը ամեն մի պատեհ առիթի բարձրացնում է «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի վերանայման խնդիրը, մի առարկայի, որի դասավանդումը կարևոր է հայ ժողովրդի գոյատևման համար մղած պայքարի ընթացքում եկեղեցու դերը սերունդների գիտակցության մեջ արժևորելու համար: Իսկ վարչապետ Փաշինյանն օտարների ակնկալիքները հաճեցնելու համար առաջարկում է այդ առարկան հանել և դրա բովանդակությունը ներառել հենց Հայոց պատմություն առարկայի շրջանակներում:

Դե, դժվար է այլ բան սպասել մարդկանցից, որոնք տարվա մեջ ընդամենը 5 հիշատակության օրերն են նույնիսկ անտեսում:

Եվ տպավորություն է առաջանում, թե հենց եկեղեցու պատմությունն ու հոգևորականներն են խոչընդոտում, որ մեր կրթական համակարգը չի զարգանում: Ու կարծես թե ներկայիս կառավարության իշխանավարման ընթացքում կրթության որակի բարելավման բովանդակային հարցը երկրորդական պլան է մղվել:

Չունենալով որևէ գործնական առաջարկ՝ փորձ է կատարվում ուղղակի անհարկի վերանայել նախկինում կիրառված պրակտիկան:

Իշխանական պատգամավոր Մխիթար Հայրապետյանը օրերս հայտարարություն էր տարածել, թե իրենք մտահոգություններ են ստացել «Շախմատ» առարկայի հետ կապված և քննարկելու են այդ առարկայի դասավանդման վերանայման հետ կապված հարցերը: 

Իսկ մինչ այդ մամուլում տեղեկություններ շրջանառվեցին, որ իշխանությունը այդ առարկան պարտադիր դասավանդվող առարկաների ցանկից հանելու մտադրություն ունի:

Խնդիրն այն է, որ «Շախմատ» առարկայի ներդրումը կրթական համակարգում անմիջականորեն կապվում է նախկին իշխանությունների հետ, սակայն հաշվի չի առնվում, որ շախմատի դասավանդման կարևորությունը բավական բարձր է գնահատվել անգամ եվրոպացի մասնագետների կողմից, քանի որ այդ խաղը նպաստում է երեխաների մտածողության զարգացմանը:

Ռուսաստանի կրթության և գիտության նախարարությունը ևս հետաքրքրված է Հայաստանի դպրոցներում «Շախմատ» առարկայի դասավանդման արդյունավետ փորձով:

Քանի որ ներկայիս իշխանությունները չունեն բովանդակային առաջարկներ, պետք է ինչ-որ գործընթաց ցույց տան, թե իրենք աշխատանք են տանում կրթության ոլորտում: 

Այնինչ պետք է ելնել ոչ թե եղածը քանդելու հեղափոխական տրամաբանությունից, այլ եղածին ավելացնելու մոտեցումից, որը թույլ կտա մեր կրթությունը դարձնել մրցունակ:

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Բա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Փաստ»«Ներքին վախերն այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա». «Փաստ»Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ»Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են. «Փաստ»Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ»Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փաստ»Փաշինյանը իր բոլոր մեղքերը բարդում է ժողովրդի վրա. Մենուա ՍողոմոնյանՓարիզի Աստվածամոր տաճարի դռները կվերաբացվեն 2024-ի վերջին. Փարիզի քաղաքապետ Բացառիկ կադրեր.«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը վերահրատարակել է Սահյանի «Տոհմի կանչը» ժողովածուն Նիկոլ. «տիպային կիստայի տրանսֆորմացիա» 37-ամյա տղամարդը դանակով մոտ 15 հարված է հասցրել «Արդշինբանկ»-ի ոսկերիչ-փորձագետին․ կան վիրավորներ Պետք է առավելագույնս պաշտպանենք Իսրայելը, մեկուսացնենք Իրանն ու ավելացնենք պատժամիջոցները. Մակրոն Հնդկաստանում կառուցվում է աշխարհի ամենամեծ արևային պարկըՀարցաքննվել է ավելի քան 20 հոգի, ՊՆ ավտոմեքենայի` մահվան ելքով վթարի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ քննությունը շարունակվում է Սինգապուրի վարչապետը հրաժարական կտա Այնթապցի երիտասարդները ձերբակալվել են Արենի գյուղի շուկայում կեղծ թղթադրամներ իրացրելու մեղադրանքով «Համահայկական ճակատ» կուսակցությունը հնարավորություն ունի լուրջ քաղաքական ներկայացվածություն ապահովելու քաղաքական դաշտում Հակահայ վիժվածք. Ինչպես են ՔՊ֊ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին փորձում դուրս նետել հասարակական տրանսպորտի ՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ Թեժացող տարածաշրջանն ու իշխանությունների «սպասման բարդույթը» ԱՄՆ Զինված ուժերը Իրանից և Եմենից Իսրայելի ուղղությամբ արձակված ավելի քան 80 անօդաչու են ոչնչացրել Գյումրիում տեղ է ունեցել Հայոց Համազգային Միասնություն կուսակցության գրասենյակի բացումը «Հայաստան-Արցախ» երիտասարդական եռօրյա ֆորումի նպատակն է` համախմբել Արցախից բռնի տեղահանված երիտասարդներինԵրկրաշարժ՝ Թուրքիայում Ֆրեզնոյում հրկիզել են «Արարատ» գերեզմանատունը, որտեղ հուղարկավորված են Սողոմոն Թեհլիրյանը, Վիլյամ Սարոյանը Գազ չի լինի Մեծ Բրիտանիան բանակցում է Հայաստանի հետ՝ ապօրինի ներգաղթյալներին երկիր ուղարկելու համար. Երևանն ակնկալում է առնվազն 290 մլն ֆունտ ստեռլինգ ստանալ. The Times Հայաստանի ներկայացուցիչները 5 մեդալ են նվաճել բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Արծվանիկի բնակիչները մասնակցել են արյունատվության ակցիայինՏավուշի խնդիրը Հայաստանի խնդիրն է, և այդ խնդրի լուծումը Երևանի կենտրոնում է. Վահե Հովհաննիսյան Ջուր չի լինի Տարածաշրջանում նոր ճգնաժամի բռնկումն ուղիղ ազդեցություն է ունենալու Հայաստանի վրա․ Տիգրան Աբրահամյան Հայաստանը՝ ռուսական գաղութ. Փաշինյանի մնալով սա ենք ունենալու՝ լավագույն դեպքում.Սողոմոնյան Տավուշը չի՛ հանձնվելու. Սվետլանա ԱճեմյանԴոլարի, եվրոյի, ռուբլու փոխարժեքն՝ այսօր Բլինկենը կոչ է արել խուսափել Մերձավոր Արևելքում էսկալացիայից 10 տարի առաջ այս օրը ՀՀ վարչապետ նշանակվեց Հովիկ Աբրահամյանը. ինչո՞վ է աչքի ընկել նրա պաշտոնավարումը Բոլորը կարող են գնել. նոր տեխնոլոգիան արևային մարտկոցները կդարձնի ավելի հզոր և 70%-ով ավելի էժանԱրևմուտքը հրապարակեց «արևմտամետների» գինը ՀՀՄ-ն Գյումրիում գրասենյակ բացեցԱԹՍ-ների հարձակում ՌԴ Բելգորոդի մարզում․ կա տուժած Կուրիլյան կղզիներում արթնացել է Էբեկո հրաբուխըFreedom House-ը արձանագրում է Հայաստանի ձախողումները Սոչիի բնակիչներին նախազգուշացրել են վերահաս վտանգի սպառնալիքի մասին Վանաձորում կարիճը 16-ամյա աղջկա է խայթել. մանրամասներ Գյուղատնտեսությունն անկում է ապրել ոչ թե 0,6 տոկոսով, այլ՝ շատ ավելի. Նաիրի Սարգսյան. 1or.am Ինչպե՞ս հարվածել սեփական երկրի վարկանիշին. ԱԱԾ-ի ծառայողական քննությունը Հայաստան իմ առաջիկա այցի ընթացքում կընդունենք մի շարք նոր փաստաթղթեր. Տոկաև Պատմական հայրենիքից հրաժարվելու իրավունք չունենք. Արամ Պետրոսյան