117 հազար ԱՄՆ դոլար, շուրջ 14 միլիոն դրամ ու 30 հազար եվրո. ԳՀԿ պաշտոնակատարի ունեցվածքը. «Փաստ»
Հասարակություն«Փաստ» օրաթերթը գրում է
Գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Բեգինյանի եկամուտների հանրագումարը 2018 թվականին կազմել է 56 119 363 ՀՀ դրամ:
ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված տվյալներից տեղեկանում ենք, որ նրա եկամուտները գոյացել են աշխատավարձից, ստացված փոխառություններից (վարկեր) և գույքի վաճառքից:
Ստացված փոխառություններից գոյացած եկամուտները կազմել են 6 239 472 ՀՀ դրամ, 386 989 ՀՀ դրամ, 15 000 000 ՀՀ դրամ: Նա ստացել է նաև 2061 ԱՄՆ դոլար եկամուտ՝ կրկին ստացված փոխառություններից: Գույքի վաճառքից ստացած եկամուտը կազմել է 25 000 000 ՀՀ դրամ, որը գոյացել է բնակարանի վաճառքից:
Հայտարարատու պաշտոնատար անձի դրամական միջոցները 2018թ. հարկային տարում կազմել են 14 500 000 ՀՀ դրամ, 130 000 ԱՄՆ դոլար և 30 000 եվրո: 2018թ. հարկային տարվա վերջում նշված դրամական միջոցները համապատասխանաբար կազմել են 28 000 000 ՀՀ դրամ, 117 000 ԱՄՆ դոլար և 30 000 եվրո:
Դավիթ Բեգինյանը ԴԱՀԿ ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել 2019թ. հուլիսին, իսկ մինչ այդ զբաղեցնում էր գլխավոր հարկադիր կատարողի տեղակալի պաշտոնը
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում