Այս հին գերմանական միջոցը մաքրում է զարկերակները, ամրացնում իմունային համակարգը և նվազեցնում խոլեստերինի մակարդակը
LifestyleԱյս նյութում մենք ձեզ հետ կկիսվենք մի օրիգինալ գերմանական բաղադրատոմսով, որը օգտագործվում է դարեր առաջվանից և բուժում է շատ հիվանդություններ, ինչպիսիք են խրոնիկական հոգնածությունը, ինֆեկցիան, բարձր խոլեստերինի մակարդակը, մրսածությունը, աթերոսկլերոզը և շատ այլ հիվանդություններ։
Միջոցը շատ արագ է պատրաստվում և այն պատրաստելու համար անհրաժեշտ է ընդամենը մի քանի բաղադրիչ, ինչպիսիք են կիտրոնը, կոճապղպեղը, սխտորը և ջուրը։ Հենց դրանք են համարվում բաղադրատոմսի հիմնական բաղադրիչները, որը օգնում է ամրացնել ընդհանուր իմունային համակարգը և մաքրում օրգանիզմը։
Բաղադրիչներ
2 լիտր ջուր, 4 կիտրոն, 4 սխտոր,
2 ճաշի գդալ քերած կոճապղպեղի արմատ։
Պատրաստումը և կիրառումը
Լվացեք կիտրոնները և կտրեք դրանք շերտերի։ Մաքրեք սխտորը և դրեք այն բլենդերի մեջ կոճապղպեղի և կիտրոնի հետ, լավ խառնեք մինչև չստանաք միատարր զանգված։ Լցրեք խառնուրդը կաթսայի մեջ և ավելացրեք ջուր։ Խառնեք մինչև եռալը։ Մի քանի րոպե հետո, հանեք կրակից կաթսան և թողեք խառնուրդը սառի։ Դրանից հետո, թրմեք հեղուկը և պահպանեք այն ապակե տարայում կամ ապակե շշում։
Օգտագործեք մեկ բաժակ այս ըմպելիքից յուրաքանչյուր ուտելուց 2 ժամ առաջ՝ դատարկ ստամոքսին։ Կրկնեք այս պրոցեդուրան ամեն օր, 3 շաբաթ շարունակ։ Դուք կարող եք ավելացնել մի փոքր մեղր։
Այս միջոցի օգտագործման արդյունքները կերևան արդեն մեկ կամ երկու շաբաթ անց։
Զգուշացում. Ցանկացած առողջական խնդրի դեպքում դիմեք բժշկի, մի զբաղվեք ինքնաբուժությամբ: Ժողովրդական միջոցներ կիրառելուց առաջ խորհրդակցեք մասնագետի հետ, այլապես կարող եք վնասել ձեր առողջությունը: