Երկու կազմակերպություն պետությանը պարտք է 47 միլիարդ դրամ․ ՊԵԿ նախագահ
ПолитикаՍնանկության գործընթացում այժմ 181 կազմակերպություն կա, որոնցից միայն 2-ը միասին պետությանը պարտք են 47 միլիարդ դրամ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտնեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։ Պաշտոնյայի խոսքով՝ դրանք են․
- «Նաիրիտ» – 10 միլիարդ դրամ պարտք,
- «Արմավիա» – 37 միլիարդ դրամ պարտք։
Ընդ որում, ՊԵԿ նախագահի խոսքով՝ «Արմավիայի» 37 միլիարդ դրամ պարտքի 98-99 տոկոսը հավաքագրված «օդի տուրքերն» են, որոնք չեն վերադարձվել պետությանը։