Վիրավորներից մեկին սխալմամբ են կրակել, նա կրակոցներ արձակողների հետ է եղել. մանրամասներ
ՀասարակությունArmdaily.am-ը գրում է․
Սեպտեմբերի 17-ին Աղավնատուն գյուղում հնչել են կրակոցներ։ 3 հոգի հրազենային վնասվածքներով հոսպիտալացվել էին, 2-ը՝ 33-ամյա Կարեն Ալավերդյանը և «աջ և ձախ ստորին վերջույթների հրազենային վնասում» ախտորոշմամբ 37-ամյա Ավագ Ալավերդյանը տեղափոխվել են Էրեբունի, մեկը՝ 30-ամյա Գարուշ Սահակյանը Վաղարշապատ բժշկական կենտրոններ։
ArmDaily.am-ի հետ զրույցում Աղավնատուն համայնքի ղեկավար Գնել Մաթևոսյանը հայտնեց, որ վիրավորներից երկուսը եղբայր են. «Երեքն էլ մեր համայնքից են։ Նրանց վիճակը լավ է, դեռ գտնվում են հիվանդանոցում, իմ տեղեկություններով ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում։ Ավագ և Կարեն Ալավերդյանները եղբայրներ են, նրանք նստած են եղել, վեճ չի եղել, եկել կրակել գնացել են ու այդ կրակելու ժամանակ վիրավորված 3-րդ անձը՝ Գարուշ Սահակյանը կրակողների հետ է եղել, սխալմամբ են կրակել, գնդակը պատահաբար է նրան կպել։ Ավագն ու Կարենը ամուսնացած են, երեխաներ ունեն, իսկ Գարուշը ամուսնացած չէ»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում