Սուպերհզոր դիմակ, որը արագացնում է մազերի աճը, դարձնելով մազերը ամուր և խիտ
LifestyleԵրկար և ամուր մազեր ունենալու համար ձեզ կօգնի այս բնական մազերի դիմակը։
Դուք կարող եք պատրաստել այն շատ արագ և հեշտությամբ, օգտագործելով ընդամենը բնական բաղադրիչներ։
Լավ արդյունքներ ստանալու համար հարկավոր է ընդունել այս դիմակը շաբաթական 1-2 անգամ, 2-3 ամսվա ընթացքում, այնուհետև դադար տվեք 1 ամսով և կրկնեք կուրսը նորից։
Այս դիմակը հատկապես խորհուրդ է տրվում օգտագործել 45-50 տարեկան կանանց, քանի որ այն ունի մազերի աճին նպաստող ուժեղ խթանիչ ուժ։
Դիմակը շատ ունիվերսալ է և համապատասխանում է ցանկացած տեսակի մազերին։
Պատրաստման համար ծախսվում է առավելագույնը 5 րոպե։ Բոլոր բաղադրիչները կարելի է խառնել բլենդերի օգնությամբ։
Բաղադրիչներ
1 ձու (մաղով անցկացնել), 1 ճաշի գդակ բանանի պյուրե, 1 ճաշի գդալ ավոկադոյի պյուրե կամ 1 թեյի գդալ կտավատի յուղ, 1 թեյի գդալ հասարակ հունական յոգուրտ, 1 ճաշի գդալ նշի կաթ կամ 1 թեյի գդալ նշի յուղ կամ 1 ճաշի գդալ քունջութի կաթ,
1 պտղունց կարմիր կծու պղպեղ։
Պատրաստումը
Մանրակրկիտ խառնեք բոլոր բաղադրիչները և վերջ դիմակը պատրաստ է։
Օգտագործումը
Քսեք դիմակը գլխին և սանրեք մատներով և տարածեք մազերի ողջ երկայնքով մինչև արմատները։ Հագեք լոգանքի համար նախատեսված գլխարկ, վրայից տաքացրեք սրբիչով և թողեք գործի 20-40 րոպե։
Լվացեք սառը ջրով և կրկնեք շաբաթական մեկ անգամ 9-12 շաբաթ։ Դադար տվեք 1-2 ամիս և կրկնեք կուրսը նորից։
Արդյունքները ձեզ կզարմացնեն։
Զգուշացում. Ցանկացած առողջական խնդրի դեպքում դիմեք բժշկի, մի զբաղվեք ինքնաբուժությամբ: Ժողովրդական միջոցներ կիրառելուց առաջ խորհրդակցեք մասնագետի հետ, այլապես կարող եք վնասել ձեր առողջությունը: