Մանրամասներ Վայոց Ձորի մարզում սպաների մասնակցությամբ ծեծկռտուքից

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում կատարված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է ՀՀ ՊՆ զորամասի սպային ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքիհանգամանքները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: Մեկ անձ ձերբակալվել է:

 

2019թ. սեպտեմբերի 18-ին՝ ժամը 00:20-ին, ՀՀ ոստիկանության Վայոց Ձորի վարչությունում «Եղեգնաձոր բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ անգիտակից վիճակում իրենց մոտ է տեղափոխվել Շիրակի մարզի բնակիչ, ՀՀ ՊՆ զորամասի սպա: 2019թ սեպտեմբերի 18-ին ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական հոսպիտալից գրություն է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 06:40-ին իրենց մոտ է ընդունվել նշված սպան՝ «Փակ ծանր ԳՈՒՎ, գլխուղեղի աջ կիսագնդի միջին աստիճանի սալջարդ, աջ քունք-գագաթային, ճակատային բլթերի շրջանի սուբդորալ հեմատոմա՝ արտահայտված քունքտենտորյալ լատերալ դիսլոկացիայով» նախնական ախտորոշումով: Կատարվել է շտապ վիրահատություն, վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ սպան մարմնական վնասվածքն ստացել է 2019թ. սեպտեմբերի 17-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքի շենքերից մեկի բակում պարզաբանումներ ստանալու հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ: Ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, ով Եղեգնաձոր քաղաքի բնակիչ է՝ ծնված 1991թ, բռունցքով մեկ անգամ հարվածել է սպայի գլխին, որի հետևանքով վերջինս վայր է ընկել:

 

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում: Նախաքննությամբ պարզվել է, որ նշված վիճաբանության ժամանակ բացի վերը նշված սպայից մարմնական վնասվածքներ են ստացել նույն զորամասի ևս երկու սպա:

Եղեգնաձոր քաղաքի Արսենյան փողոցի շենքերից մեկի բակում վիճաբանության ընթացքում Եղեգնաձոր քաղաքի 28-ամյա բնակչի զանգով նրան աջակցելու համար այնտեղ եկած 3-4 անձ փորձել են պարզաբանումներ ստանալ, որից հետո նրանց միջև սկսած ծեծկռտուքի ժամանակ ծեծի են ենթարկել սպաներին:

28-ամյա երիտասարդը ձերբակալվել է:

 

Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքների լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննությունն ապահովելու, վիճաբանությանը ներգրավված այլ անձանց հայտնաբերելու, նրանց գործողություններն անհատականացնելու և համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Qantas ավստրալական ավիափոխադրողն առաջին անգամ իրականացրել է ամենաերկար ուղիղ չվերթը Ասկերանի շրջանի Բերքաձոր համայնքում տեղի են ունեցել համայնքի ղեկավարի լրացուցիչ ընտրություններ Երիտասարդ տղամարդը խեղդամահ է արել 47-ամյա սիրուհուն, որը նախատել էր նրան թանկարժեք նվերների համար Իսակովի պողոտայում BMW-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը. կան զոհեր և վիրավորներ Ոչ ոք չի կարող պնդել, թե հրդեհը եղել է հրավառության հետեւանքով․ Հակոբ Կարապետյան Վոլգոգրադում հայտնաբերվել է մանկապարտեզի անհետացած աշխատակցուհու մարմինը Աֆեկտի վիճակում կրակել է ծառայակցի գլխին. զինծառայողի նկատմամբ հարուցված քրգործը համաներումով կարճվել է Ներկա ենք Սանկտ-Պետերբուրգի Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի երեւանյան համերգին. Նիկոլ Փաշինյան Տավուշում կիրականացվեն ֆրանսերեն լեզվի տարածմանն ուղղված ծրագրեր Պենտագոնի ղեկավարը ժամանել է Աֆղանստան «Թալիբան»-ի հետ խաղաղ բանակցությունները վերսկսելու համար Շղթայական ավտովթար՝ Կոտայքի մարզում. Աբովյանում բախվել են Mercedes-ը, Kia Forte-ն, Opel-ն ու 06-ը Թուրք զինվորականները վերահսկողություն են սահմանել Սիրիայում Ռաս էլ Այն քաղաքի նկատմամբ Զարեհ Սինանյանն Ամերիկայի Հայ դատի խորհրդի ղեկավարության հետ քննարկել է Սիրիայի վերջին իրադարձությունները ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Ուկրաինայի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամական խմբի ձևավորումը ՀՌՇ կապավորները Հայաստանում տոնել են ՌԴ ԶՈՒ կապի զորքերի 100-ամյակը Նոր Գեղիում խնձորի արձան կբացվի. Հայաստանում առաջին անգամ խնձորի փառատոն է անցկացվում Հայաստան-Վրաստան սահմանին կայծակը սպանել է հովվին ու տասնյակ ոչխարների Հայաստանում եղանակը կցրտի մինչև 8 աստիճանով Հրայր Թովմասյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը հակասում է Եվրոպական կոնվենցիային. Գեւորգ Կոստանյան Ռուս տղամարդը ինքնասպանություն է գործել ուղիղ եթերում
Հորոսկոպի 3 լավագույն ծնողները. Նրանց երեխաները միշտ երջանիկ են 5 անուն, որոնք կնոջը բերում են երջանկություն և հաջողություն. բախտն ուղղակի վազում է այս անունների տեր կանանց հետևից Քիմ Քարդաշյանի կրտսեր դուստրը հմայել է աստղային մայրիկի երկրպագուներին Բարձրահասակ ու կարճահասակ աղջիկների ամենօրյա խնդիրների մասին GIF-երով Երբեք չեք կարող կռահել, թե որ հայ հայտնի երգչի երիտասարդ տարիների լուսանկարն է (Photo) Միշտ օրիգինալ Նազենի Հովհաննիսյանի յուրահատուկ երևանյան աշնանային look-ը (լուսանկարներ) Խորամանկություններ, որոնք ցանկացած աղջկա կդարձնեն իսկական գեղեցկուհի Զիրոյանի ընկերը գաղտնի նկարահանել ու ցույց է տվել, թե ինչով էին զբաղված Իննան ու Զիրոյանը կեսգիշերին, երբ նկարահանումներ... Այս միրգը պարունակում է վիտամին B16, ինչը ամենաշատն է անհրաժեշտ կանանց Երկվորյակները ևս մեկ անգամ կբախվեն ներքին արգելքին. Հոկտեմբերի 20-ի աստղագուշակը
website by Sargssyan