Երևան, 20.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ» Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ» Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ» Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին Իրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ


Տողում կայացել է արցախյան գինու 6-րդ փառատոնը. մասնակցում էին երեք տասնյակից ավելի գինեգործներ (ֆոտո)

Մշակույթ

ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարարության եւ Արցախի գինեգործների եւ խաղողագործների միության համատեղ նախաձեռնությամբ այսօր՝ սեպտեմբերի 21-ին, «Տողի Մելիքական ապարանք» պետական պատմամշակութային արգելոցում կազմակերպվել է արցախյան գինու 6-րդ փառատոնը, հաղորդում է «Արցախպրեսը»: https://artsakhpress.am/arm/news/113874/

Փառատոնին Հայաստանից եւ Արցախից մասնակցել են երեք տասնյակից ավելի գինեգործներ, որոնց արտադրանքը համտեսում էին միջոցառման մասնակիցները:

Փառատոնն ուղեցվում էր մշակութային ծրագրերով՝ համերգ ու թատերական ներկայացում: Միջոցառմանը ցուցադրվել է արվեստի գործեր, կազմակերպվել գյուղական բարիքների տոնավաճառ:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարարության զբոսաշրջության վարչության պետ Արտակ Գրիգորյանն ասել է, որ այս տարի ընդլայնվել է փառատոնի անցկացման տարածքը, քանի որ գինեգործների թիվը բավականին շատացել է:

«Այս տարի փառատոնին մասնակցում է շուրջ 30 գինեգործ՝ նախորդ տարվա 21-ի փոխարեն: Ձեւավորվել է շուրջ 80 տաղավար: Ունենք տաղավարներ, որտեղ պատրաստվում են արցախյան տարբեր ճաշատեսակներ: Գործում են նաեւ տեղեկատվական երկու կետեր, որտեղ փառատոնի վերաբերյալ բուկլետներ են բաժանվում մարդկանց: Որպես նորություն, այս անգամ փառատոնի անցկացման վայրում կանգնեցվել է աղբահան մեքենա, այդ կերպ փորձելով պահպանել տարածքի մաքրությունը, ինչպես նաեւ տեղադրվել են հասարակական զուգարաններ»,- մասնավորապես ասել է Ա. Գրիգորյանը՝ նշելով, որ փառատոնը յուրատեսակ ազատ գոտի է, որտեղ յուրաքանչյուր ոք իր ապրանքատեսակներն է վաճառում. գները շուկայականից էժան են:

Նրա խոսքով՝ փառատոնի կազմակերպմանը մեծ էր տուրիստական գործակալությունների հետաքրքրությունը:

Միջոցառմանը առանձին տաղավարով ներկայացած «Մելսոն գրուպ» ՍՊ ընկերության փոխտնօրեն Արայիկ Հովսեփյանը մեզ հետ զրույցում ասել է, որ իրենք առաջին անգամ են մասնակցում գինու փառատոնին՝ ներկայացնելով գինիների տարբեր տեսականի:

«Գործարանը աշխատում է 1996 թվականից՝ Ստեփանակերտում: Մենք իրացման որեւէ խնդիր չենք ունենում: Արտադրանքը հիմնականում վաճառում ենք ՀՀ-ում եւ արտերկրում: Պարբերաբար մասնակցում ենք տարբեր փառատոների՝ ներկայացնելով մեր տեղական արտադրանքը: Նման փառատոների անցկացումը, հնարավորություն է տալիս ճանաչելի դարձնել մեր արտադրանքը»,-մասնավորապես ասել է Ա. Հովսեփյանը՝ հավելելով, որ «Մելսոն գրուպ» ՍՊ ընկերության գինու առանձնահատկությունն այն է, որ պատրաստվում է ավանդական ձեւով եւ համարվում է բնական ըմպելիք:

Մարտունու շրջանի Շեխերի գինեգործարանում արտադրվող «Ապրիս» գինու ներկայացուցիչ Կարեն Բաղդասարյանն ասել է, որ արդեն երկու տարի է ինչ ինքը զբաղվում է գինեգործությամբ:

«Տարեկան արտադրանքը կազմում է 24 հազար շիշ: Վաճառքն իրականացնում ենք հիմնականում ԱՄՆ-ում, ինչպես նաեւ ՀՀ-ում եւ ԱՀ-ում: Իրացման խնդիր չունենք, արտադրում ենք սպիտակ, կարմիր եւ վարդագույն գինիներ: Գները տարբեր են՝ սկսած 5000 դրամից: Այս փառատոնը հնարավորություն է ընձեռում, որպեսզի մենք՝ գինեգործներս, ծանոթնանք եւ շփվենք իրար հետ, կիսվենք փորձով»,- ասել է Կ.Բաղդասարյանը:

Միջոցառմանը ներկա էին ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, հյուրեր՝ ՀՀ-ից եւ արտերկրից, արցախցիներ:

Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ»Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ»Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ»Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»ՔՊ դեպուտատները, իրար հերթ չտալով, շարունակում են կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Արտակ Զաքարյան Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովՌուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին Իրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանԻնչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԿբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Ջուր չի լինելուԿայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ «Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի ՍարգսյանDօing Digital 2024 համաժողովի գործընկերներ Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հատուկ մրցանակների են արժանացել Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտանՀանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու ՀԱՊԿ-ում, եթե մի պետություն եղել է,որ սատարել է Ադրբեջանին` դա Ղազախստանն է.Էդուարդ ՇարմազանովԱրևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆԳագիկ Սուրենյանը՝ տարվա եղանակների փոփոխության մասին Հայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Զարգացման մի ամբողջ դարաշրջանի խորհրդանիշը՝ մագնիտոֆոն. «Փաստ»Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացի ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ԱՊՐԻԼԻ). Բողոքի ակցիան «տեղափոխվել» է նախագահի նստավայրի մոտ. «Փաստ»«Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Ստեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար«Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ ՄոսկվայումՉնայած «թերագնահատված» լինելուն, շարունակում են դանդաղորեն խզել հարաբերությունները. «Փաստ»