Վայոց ձորի մարզպետը հրաժարական կտա

Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը որոշում է կայացրել հրաժարական տալ իր պաշտոնին:

Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է․

«Սիրելի վայոցձորցիներ, քաղաքացիներ, բարեկամներ Հաշվի առնելով օրեր առաջ Եղեգնաձորում տեղի ունեցած ցավալի միջադեպը՝ անհրաժեշտ եմ համարում ներկայացնել հետևյալ պարզաբանումները․

Ինչպես և հայտնել եմ նախկինում, դեպքի ժամանակ եղել եմ տանը․ նախաքննությունն իրականացնող մարմնին ներկայացրել եմ այս փաստը հիմնավորող ապացույցներ։ Վստահ եմ, որ կիրականացվի օբյեկտիվ քննություն և մեղավորները կպատժվեն։

Այնուամենայնիվ, ևս մեկ անգամ հերքելով որևէ առնչությունս այս դեպքին, բայց դրանից առավել կարևորելով նոր Հայաստանում քաղաքական էթիկայի ու քաղաքական պատասխանատվության կայացումը՝ հայտնում եմ, որ որոշում եմ կայացրել վայր դնել Վայոց ձորի մարզպետի լիազորություններս այսօր մեկնարկող լայնածավալ ռազմավարական զորավարժությունների ավարտից հետո։

Ինձ համար մեծագույն պատիվ էր հեղափոխական թիմի կազմում պաշտոնավարել իմ հայրենի Վայոց ձորի նման յուրօրինակ մարզում, ամեն օր շփվել ու աշխատել հպարտ, աշխատասեր, կյանքի նկատմամբ սիրով ու ապագայի հանդեպ հավատով լցված վայոցձորցիների հետ։

Այս պատասխանատու շրջանում ինձ ընձեռված վստահության համար շնորհակալություն եմ հայտնում ՀՀ վարչապետին և իմ քաղաքական թիմին։ Հայաստանի Հանրապետությանը և Վայոց ձորի մարզին իրենց պատրաստակամ և քրտնաջան ծառայության համար շնորհակալություն եմ հայտնում Վայոց ձորի մարզպետարանի աշխատակիցներին։

Այս կարճ ժամանակահատվածում մենք միասին կարողացանք Վայոց ձորի համար իրականացնել համայնքային ու մարզային նշանակության կարևոր ու կենսունակ ծրագրեր։ Ես վստահ եմ, որ Վայոց ձորում աշխատանքները շարունակվելու են ու վայոցձորցիների կյանքն օրեցօր բարելավվելու է։

Ծառայել և ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը։

Աղոթում եմ Արա Մխիթարյանի ապաքինման համար»։

Գագիկ Ծառուկյանի գործերը ոչ միայն կհիշվեն, այլև կշարունակվեն ու դեռ շատ պտուղներ կտան Մենք շարունակելու ենք պայքարել հանուն Արցախի բարօրության և անվտանգության Ցավոք, ՀՀ կառավարությունը միայնակ թողեց ժողովրդին այս պատերազմում․ Էդուարդ Շարմազանով Փաշինյանը կարող է հպարտանալ՝ ասելով, որ ինքը Հայաստանի պատմության ամենաանլուրջ, ցինիկ և անպատասխանատու վարչապետն է․ Արթուր Ղազինյան Առաջխաղացումներ՝ Փաստաբանների պալատում. նոր նշանակումներ են արվել Պարոնա՛յք, միգուցե գաղտնազերծեք, թե ինչ եք փորձել պայմանավորվել մեր ժողովրդի մեջքի հետևում. Արման Վարդանյան Ցավալիորեն աճող վիճակագրությունը հուշում է, որ երկրում պետք է հաստատվի խիստ կարանտինային ռեժիմ: ՀԿԵ-ն վերսկսում է Երևան-Գյումրի-Երևան արագընթաց էլեկտրագնացքի աշխատանքը Կոմիտասի պողոտա-Գրիբոյեդովի փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Նոր նշանակում՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Զորակոչիկների իրավունքները շարունակում են խախտվել՝ փոխահատուցումների հարցում պետության ոչ պատշաճ մոտեցման պատճառով.ՀՔԱՎ Կրկնապատկվել են նախատեսվող տուժանքների գումարային չափերը. «Փաստ» Ինչ պայմաններում է կնքվել Հայաստանի կողմից «ՕՍԱ-ԱԿՄ» համակարգերի ձեռքբերման պայմանագիրը, ինչ է այն նախատեսում և ով է մատակարարը. Infoport.am ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (2 ՀՈՒՆԻՍԻ). Ո՞վ է եղել աշ­խար­հում ամե­նա­ե­րի­տա­սարդ առա­ջին տի­կի­նը «Ֆիլ­մա­շա­րը կյան­քի ենք կո­չել մեր հե­րոս­նե­րին ապ­րեց­նե­լու հա­մար». «Փաստ» 517 նոր դեպք, վարակվածների թիվն անցավ 10 000-ից «Ան­հա­տը ցան­կա­ցած աշ­խա­տան­քի մեջ սի­րո մաս­նիկ է դնում». «Փաստ» 6 ժամով լույս չի լինելու Երեւանի մի շարք հատվածներում Գույ­քա­հար­կի նե­գա­տիվ էֆեկ­տը և իշ­խա­նու­թյուն­նե­րի ան­տար­բե­րու­թյու­նը. «Փաստ» «Ժողովուրդ». Հաշվեքննիչ պալատի՝ 2019-ի վերաբերյալ գործունեության եզրակացությունը ներկայացվել է ԱԺ
website by Sargssyan