Մահացել է ռեժիսոր Մարկ Զախարովը

85 տարեկան հասակում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Մոսկվայի Լենկոմ թատրոնի գեղարվեստական ղեկավար Մարկ Զախարովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Այս մասին գործակալությանը հայտնել է թատրոնի տնօրեն Մարկ Վարշավերը:

«Մարկ Անատոլեւիչ Զախարովը մահացել է այսօր երկարատեւ հիվանդությունից հետո: Մահացել է վերջին մոհիկանը»,- ասել է նա:

Հրաժեշտի արարողության եւ հուղարկավորության ամսաթվի մասին կհաղորդվի ավելի ուշ:

Զախարովն ավելի վաղ՝ օգոստոսի 20-ին, հոսպիտալացվել էր թոքերի երկկողմանի բորբոքմամբ, սեպտեմբերի 9-ին նրան դուրս էին գրել հիվանդանոցից

Մարկ Զախարովը ծնվել է Մոսկվայում 1993-ի հոկտեմբերի 13-ին: 1973-ին նշանակվել է Մոսկվայի Լենկոմ թատրոնի գեղարվեստական ղեկավար: 45 տարվա աշխատանքի ընթացքում ավելի քան 40 ներկայացում է բեմադրել, որոնց թվում՝ «Թիլ», «Յունոնա եւ Ավոս», «Կապույտ զգեստով երեք աղջիկները», «Հիշատակի աղոթք», «Խելահեղ օրը կամ Ֆիգարոյի ամուսնությունը», «Ծաղրածու Բալակիրեւը», «Բալի այգի», «Ամուսնություն», «Պեր Գյունտ»: Որպես կինոռեժիսոր նրա աշխատանքներից են՝ «Սովորական հրաշք», «Այն նույն Մյունհաուզենը», «Սիրո բանաձեւը»: 

Ամերիկյան ուժերը տեսել են Սիրիայում թուրքական ռազմական հանցագործությունների ապացույցները․ Ջեյմս Ջեֆրի Պաշտոնյաների պարգեւատրումն իրականացվում է «Պետբյուջեի մասին» օրենքի շրջանակում. վարչապետ Ողջի գետի աղտոտման փաստով վարույթ է հարուցվել. նախարար Կարեն Քոչարյանը՝ փոխոստիկանապետի հրաժարականի մասին Բաղդադն անհրաժեշտ միջազգային-իրավական միջոցներ է ձեռնարկում Սիրիայից ԱՄՆ զորքերի դուրսբերման կապակցությամբ Հայոց ցեղասպանության հարցը բարձրացվել է ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովում լսումների ժամանակ Հարձակման է ենթարկվել Փարիզի հյուսիսում գտնվող Սամուել-Մուրադյան վարժարանը. Զարեհ Սինանյան ՀԱՊԿ-ում հաջողվեց Բաքվին զենք վաճառելու հարցում կոնսենսուսի հասնել․ Նիկոլ Փաշինյան Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Վրաստանի էկոնոմիկայի ու կայուն զարգացման նախարարին Հայաստանի տնտեսությունն անկողնային հիվանդ չէ. Նիկոլ Փաշինյան Հասարակական տրանսպորտը հասանելի կդառնա Հայաստանի ամենահեռավոր գյուղերի համար. վստահեցում ԱԷԿ-ի հարցով բանակցությունները Ռուսաստանի հետ շարունակվում են․ Նիկոլ Փաշինյան Ներկայացված մեղադրանքը որեւէ աղերս իրականության հետ ունենալ չի կարող․ Արսեն Բաբայանի պաշտպան ՀՀ զինանշանը հանգիստ չի տալիս պատգամավորներին. նախարարը խոսել է պետական խորհրդանիշի ճակատագրի մասին Որդու կողմից մորը դիտավորությամբ կյանքից զրկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ 82 տարեկանում մահացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ալպիկ Մկրտչյանը Վարդաշենում տեղի ունեցած՝ 64-ամյա կնոջ սպանությունը բացահայտվել է Հայաստանում առաջին անգամ կատարվել է լյարդի փոխպատվաստում երեխային` կենդանի դոնորից Բակո Սահակյանն ընդունել է Մարթա Մենսոյանին Ոչ սակագնային միջոցառումները՝ որպես շուկա մուտքի և կայուն զարգացումը խթանելու գործիք
website by Sargssyan