Փաշինյանի առաջարկված բանաձեւը 3 կողմերի համար ընդունելի լուծման մասին մերժվեց. Աշոտյան

Նիկոլ Փաշինյանի առաջարկված բանաձեւը 3 կողմերի համար ընդունելի լուծման մասին, բնական է, մերժվեց եւ շեշտադրվեց «կամ ամբողջը, կամ պատերազմ» մոտեցումը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը` անդրադառնալո Ադրբեջանի ԱԳ նախարարի ՄԱԿ-ում ունեցած ելույթին:

«Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի Գլխավոր աասամբլեայում երեկ ելույթ է ունեցել նաեւ Ադրբեջանի ԱԳ նախարարը։

Մամեդյարովը կանխատեսելի էր։ «Широко шагает Азербайджан» գազանավթային դոպինգի մասին սիցիալ-տնտեսական ճոռոմաբանություն, Ադրբեջանի կողմից միջազգային հարթակներում նոր նախաձեռնությունների մասին պատումներ եւ իհարկե, Լեռնային Ղարաբաղ ու Հայաստան։

Մեզ վերաբերող հատվածը օրիգինալ չէր. «օկուպացիա, էթնիկ զտումներ, տարածքային ամբողջականիւթյուն» տրիադան համեմված էր ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի համապատասխան բանաձեւերի շահարկմամբ եւ մեզ ուղղված սպառնալիքներով։ Հատկանշական էր նաեւ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափով բանակցությունների փաստացի անարդյունավետության  մասին ակնարկը։

Նիկոլ Փաշինյանի առաջարկված բանաձեւը 3 կողմերի համար ընդունելի լուծման մասին, բնական է, մերժվեց եւ շեշտադրվեց «կամ ամբողջը, կամ պատերազմ» մոտեցումը։

Հետեւավաբար դիվանագիտական եւ բանակցային գործընթացներին զուգահեռ այս իշխանությունների սրբազան պարտքն է երկրի ներսի խրամատների փոխարեն ամրացնել Արցախի եւ Հայաստանի անվտանգությունը իրական խրամատներում։

Կարծում եմ, մեր ԱԳՆ-ն պետք է հստակ եւ ավելի կտրուկ արձագանքի Մամեդյարովի այս ելույթին։ Մեր խորհրդարանականները նույնպես պետք գործով զբաղվեն. դրսում ավելի քիչ խոսեն «հեղափոխությունից» եւ առավել լծվեն միջազգային քաղաքական շրջանակներում Արցախի թեմատիկային»,- գրել է նա։

«Ռեալը» հաղթեց «Գալաթասարային», «Յուվենտուսի» կամային հաղթանակը (տեսանյութ, ֆոտո) Կարո Փայլանի ջանքերով հեռացվել են Քոնիայի կանգառներում փակցված հակաքրիստոնեական պաստառները Մարդիկ կկարողանան վայրէջք կատարել Մարսի վրա 2035-ին. NASA-ի գլխավոր ադմինիստրատոր Կադիրովը հայտնվել է Ռուսաստանի ռեկորդների գրքում Ռուսաստանը եւ Թուրքիան Սիրիայի հարցում ճակատագրական պայմանավորվածություններ են ձեռք բերել․ Պուտին Ոստիկանապետի ԺՊ-ի հրամանով բաժնի պետեր են ազատվել պաշտոններից «Բարսելոնայի» պաշտպանը՝ «Բավարիայի» թիրախում Ավտովթար՝ Էջմիածին-Շահումյան ավտոճանապարհին. կան տուժածներ Հայաստանում կսկսեն բլոքչեյն տեխնոլոգիաներ ուսուցանել 37 տարեկանում մահացել է դատախազ Հեղինե Բադալյանը ՀՔԾ-ն հաստատեց․ Արա Բաբլոյանը որպես կասկածյալ է ներգրավվել․ Արսեն Բաբայանին մեղադրանք առաջադրվեց Վարչապետն ընդունել է Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը ՊԵԿ-ն իրազեկում է ավտոմեքենաների նախնական մաքսային հայտարարագրման կիրառման հնարավորության մասին ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ԱՄԷ արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Իսա Ալ Զաաբիին Երևանում Չեխուհու նկատմամբ ավազակային հարձակում կատարելու համար երեք երիտասարդի մեղադրանք է առաջադրվել Հայոց լեզվի ու պատմության ուսուցանման դեմ պայքարի նպատակը ո՞րն է․ Իվետա Տոնոյան (տեսանյութ) Գյուղատնտեսական հողերի հաշվին անտառային տարածքների մեծացումը չի հանգեցնի գյուղացիների եկամուտների կրճատման. պաշտոնյա Մահացել է թավջութակահար Վահրամ Սարաջյանը Էրդողանը ցանկանում Է հափշտակել սիրիական հողն ու նրա բնական հարստությունները. Ասադ Սիսիանի բնակարաններից մեկում կնոջ դի է հայտնաբերվել
website by Sargssyan