Գվարդիոլա․ Գիտենք, որ տիտղոսի համար մրցավազքում մեր մրցակիցը «Լիվերպուլն» է

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Պրեմյեր լիգայի 7-րդ տուրում Լիվերպուլի «Էվերտոնի» նկատմամբ 3։1 հաշվով հաղթանակից հետո խոսել է փոխչեմպիոն «Լիվերպուլի» հետ չեմպիոնական մրցավազքի մասին։

«Մենք գիտեինք, որ «Լիվերպուլը» դարձյալ հաղթել է եւ տարբերությունը մեր միջեւ հասել է 8 միավորի, ինչն անդունդ է։ Մեր հաղթանակից հետո տարբերությունը դարձյալ 5 միավոր է եւ դեռ շատ հանդիպումներ կան առջեւում։

Մենք գիտենք, որ տիտղոսի համար մրցավազքում մեր մրցակիցը «Լիվերպուլն» է, որը 7 անընդմեջ հաղթանակ ունի, նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը եւ հրաշալի ֆուտբոլ է ցուցադրում։

Գիտենք, որ արդեն չենք կարող միավոր կորցնել, քանի որ անցած մրցաշրջանում նրանք հետ մնացին միայն մեկ միավոր։ Մրցաշրջանը երկար է, պետք է շարունակել աշխատանքը եւ հետ չմնալ։ Այդ դեպքում, հնարավոր է, ստացվի ճնշում գործադրել նրանց վրա եւ երրորդ տարին անընդմեջ նվաճել չեմպիոնի կոչումը»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է BBC-ն։

Հիշեցնենք, որ Անգլիայի անցած առաջնությունը «Մանչեսթեր Սիթին» ավարտեց 98, «Լիվերպուլը»՝ 97 միավորով։

«Պատկերացրեք՝ երդմնակալության խնջույքին վարչապետը արդեն վարակված է եղել. քանի զինվորական է մտել զորամասեր» Կորոնավիրուսի 210 նոր դեպք է գրանցվել, 8 մարդ մահացել է Էդմոն Մարուքյանն առաջարկում է օնլայն ցույց անցկացնել՝ գույքահարկի բեռն ավելացնելու դեմ Մեր թեստը ցավոք դրական է. Նիկոլ Փաշինյան «ՀԷՑ»-ը տեղեկացնում է. Լույս չի լինելու «Բարդակ» է ու քաոս. Մինչև հունիսի վերջ կորոնավիրուսով պայմանավորված մահերի քանակը կարող է անցնել 1.000-ից. Քաղաքագետ ԿԳՄՍ նախարարի «մանկական» մեկնաբանությունը՝ Լազարոտեի կոնվենցիայի վերաբերյալ Աբու Դաբին սահմանում է տեղաշարժման արգելք իր հիմնական քաղաքների միջեւ Այսօր մենք կորցրեցինք մեր կոլեկտիվի ամենաբարի մարդուն․ Վահե Տեր-Մինասյան Հնարավոր է՝ հունիսի 2-ին կայանա Նուր-Սուլթան-Երևան-Նուր-Սուլթան չարտերային չվերթ․ դեսպանատուն Գյումրիում շների հարձակումից տուժած 2.5 տարեկան երեխան վիրահատվել է. վիճակը ծանր է Աշխարհը ինձ համար շուռ եկավ այդ լուրից․ կորոնավիրուսը հաղթահարած Աննա Մնացականյանի պատմությունը Կորոնավիրուսի տխուր պատկերը կառավարության ոչ համարժեք մոտեցման հետևանք է ԱՄՆ-ում 6 և 7 տարեկան եղբայրները վերցրել են տատիկի մեքենան և վթարի ենթարկվել․ երկուսն էլ մահացել են Սերժի հեղափոխությունը Սփյուռքում Գալուստ Սահակյանի որդուն մեղադրանք է առաջադրվել Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. 40-ամյա վարորդը Mitcubishi Pajero-ով մոտ 200 մետր մի քանի պտույտ գլորվելով, կողաշրջված վիճակում հայտնվել է դաշտում. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ 11 տարեց էլ է վարակվել կորոնավիրուսով, բայց մասնավոր խնամքի կենտրոնում Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 33 նոր դեպք Արեգակի վրա գրանցվել է երեք տարվա ընթացքում ամենահզոր բռնկումը
website by Sargssyan