«Չեմ վախենում, բայց չեմ ուզում ադրբեջանական հաթակի հարցազրույց տալ»․ Սիրուշոն հրաժարվել է հարցազրույց տալ ադրբեջանցի լրագրողին
LifestyleԱմիսներ առաջ Սիրուշոն մասնակցել է Լայմա Վայկուլեի կազմակերպած երաժշտական փառատոնին։ Միջոցառումից ամիսներ անց երգչուհու մենեջերը՝ Նունե Խուրշուդյանը, Ֆեյսբուքի իր էջում տեղադրել է հետնաբեմային մի հոլովակ, որտեղ երևում է, թե ինչպես է Սիրուշոն մերժում հարցազրույց տալ ադրբեջանցի լրագրողի:
Հոլովակում ադրբեջանական կայքի ներկայացուցիչն ասում է․ «Ես երկար տարիներ է՝ ապրում է Լատվիայում, ներկայացնում եմ ադրբեջանական պորտալ, մի վախեցեք»։ Ի պատասխան Սիրուշոն ասում է, որ է չի վախենում, սակայն չեմ ուզում ադրբեջանական հարթակի հարցազրույց տալ: «Շնորհակալ եմ, որ ցանկանում եք ինձ հետ հարցազրույց անել, բայց ոչ: ներեցեք»,- ասում է երգչուհին:
Հոլովակին կից երգչուհու մենեջերը գրել է․ «Այս տարի Լատվիայում կայացած միջազգային երգի փառատոնից, որին Լայմա Վայկուլեի հրավերով մասնակցում էր նաև Սիրուշոն, ով ի դեպ միակ ներկայացուցիչն էր Հայաստանից: Ինչ հաճելի է, երբ աշխատում ես նման արտիստի հետ, ում շնորհիվ քեզ հպարտ ես զգում: Որքան նմանատիպ իրավիճակներ են լինում հյուրախաղերի ժամանակ, որոնց մասին ոչ ոք չի իմանում»:
Նյութի աղբյուր՝ tert.am