Մարզերի զրոյական աջակցությունը

Քանիցս խոսվել է այն մասին, որ ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը իշխանության ողջ ֆունկցիաները կոորդինացրել է իր ձեռքում և գրեթե միանձնյա կառավարում է իրականցնում, ինչը անշուշտ մտածելու տեղիք է տալիս։ Փաշինյանի կադրային քաղաքականության և նշանակումների մասին շատ է խոսվել, սակայն, անզեն աչքով էլ ակնհայտ է, որ միևնույնն է ամենախոցելի ու ռիսկային շերտը մարզպետներն են, որոնք անհասկանալի է, թե ինչ սկզբունքով և որ վաստակի համար են նշանակվել։

Մարզպետները, խոսքը վերաբերվում է գրեթե բոլորին, իրենց մարզերում բավականին անբռնազբոս ու «ֆեոդալական» քաղաքականություն են վարում՝ փորձելով մարզում հաստատել ֆեոդալ-իշխանին բնորոշ իշխանություն։ Նրանք հենց նշանակման օրվանից բավականին ընտրողական ու արհամարհական վերաբերմունք են դրսևորել մարզպետարանի երկարամյա ստաժավոր աշխատակիցների նկատմամբ, որոնք իրենց ողջ կեսագործունեությունը ծառայել են ի նպաստ պետության։ Բոլորի մոտ գրեթե նույն մոտեցումն է՝ ամենուր նրանք տեսնում են «կոռուպցիոն սխեմաներ» ու «դավադրություններ» և հենց այդ կասկածի սկզբունքով էլ տանում իրենց քաղաքական գիծը։   Փաստն այն է, որ ներկայումս մարզպետարաններում չկան այնպիսի մասնագետներ, ովքեր ի վիճակի կլինեն լուրջ ներդրումային ծրագիր կազմել, առաջարկներ ներկայացնել, և, ըստ այդմ, պետք չէ զարմանալ, որ չկա նաև ներդրումների համապատասխան պահանջարկը: Այս պարագայում մարզերը մնում են պետական սուբսիդիաների հույսին, և եթե այսպես շարունակվի, մոտ ապագայում այդ գումարներն էլ ներկայացվելու են իբրև ներդրում, ինչը կլինի իշխանությունների հերթական մանիպուլյացիան ու աչքկապոցին։

Եթե հաշվի առնենք, որ Փաշինյանը տևական ժամանակ է լծված է ներդրումների «թեման» հանրության վրա «ծախելով», սակայն թիմի կողմից ոչ մի աջակցություն չի ստանում։ «Իմ Քայլ»-ը հանուն այս կամ այն մարզի ներդրումային բիզնես ֆորումները որպես այդպիսին չեն տալիս սպասված արդյունքը, իսկ դա իր հերթին պայմանավորված է նրանով, որ Փաշինյանի կադրերը համայնքներում պարզապես ներդրողին առաջարկելու ոչինչ չունեն: Ասվածի վառ օրինակ կարող է դառնալ Արարատի մարզպետը, ով շուրջ մեկուկես տարի հպարտորեն խոսում էր մարզում խոշոր ներդրումային ծրագրից՝ կոկորդիլոսաբուծարանի հիմնումից, սակայն շաբաթներ առաջ պարզ դարձավ, որ այդ ներդրումային պրոյեկտն էլ է տապալվել, և կոկորդիլոսաբուծարանը ամենայն հավանականությամբ բացվելու է հարևան Վրաստանում: Իսկ բոլորվին վերջերս տեղի ունեցած միջադեպը, որի հետևանքով հրաժարական ներկայացրեց Վայոց ձորի մարզպետը, պատկերը դառնում է ընդհանրական։

Մեկ այլ պատմություն է մարզպետների և համայնքապետերի հարաբերությունները, քանի որ մարզպետներն իշխանությունների վերևից եկող հստակ ցուցումով կոնկրետ «աշխատում» են համայնքապետերի լիկվիդացման վրա։ Սակայն ինչպես ցույց է տալիս վերջին ՏԻՄ ընտրությունները, առաջադրված բոլոր համայնքապետերը վերընտրվել են, չնայած առաջադրված թեկնածուները հիմնականում եղել են անկուսակցական, այնուամենայնիվ սա վկայում է, որ Փաշինյանի «արմատները» մարզերում թույլ է, քանի որ ոչ մի իշխանական համայնքապետ կամ չի առաջադրվել կամ ուղղակի չի ընտրվել։ Այս հանգամանքը բավական ռիսկային է, քանզի, ինչքան էլ կենտրանական իշխանությունը ուժեղ ու պոպուլյար լինի, միևնույնն է մարզային աջակցությունը պարտադիր է՝ տեղում սեփական քաղաքականությունը ներկայացնելու և բնակչության մոտ համապատասխան ներկայացվածություն ունենալու համար․ այն ինչը մենք այսօր փաստացի չենք տեսնում։ Եթե այս ամենին հավելենք Կապանում, Ուրցաձորում և Աբովյանում տեղի ունեցած վերջին ընտրությունների արդյունքները, ապա պարզ է դառնում, որ Փաշինյանի թիմակիցներին հանրությունն ուղղակի չի աջակցում։

 Անդրանիկ Հարությունյան

 

Ամերիկյան ուժերը տեսել են Սիրիայում թուրքական ռազմական հանցագործությունների ապացույցները․ Ջեյմս Ջեֆրի Պաշտոնյաների պարգեւատրումն իրականացվում է «Պետբյուջեի մասին» օրենքի շրջանակում. վարչապետ Ողջի գետի աղտոտման փաստով վարույթ է հարուցվել. նախարար Կարեն Քոչարյանը՝ փոխոստիկանապետի հրաժարականի մասին Բաղդադն անհրաժեշտ միջազգային-իրավական միջոցներ է ձեռնարկում Սիրիայից ԱՄՆ զորքերի դուրսբերման կապակցությամբ Հայոց ցեղասպանության հարցը բարձրացվել է ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովում լսումների ժամանակ Հարձակման է ենթարկվել Փարիզի հյուսիսում գտնվող Սամուել-Մուրադյան վարժարանը. Զարեհ Սինանյան ՀԱՊԿ-ում հաջողվեց Բաքվին զենք վաճառելու հարցում կոնսենսուսի հասնել․ Նիկոլ Փաշինյան Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Վրաստանի էկոնոմիկայի ու կայուն զարգացման նախարարին Հայաստանի տնտեսությունն անկողնային հիվանդ չէ. Նիկոլ Փաշինյան Հասարակական տրանսպորտը հասանելի կդառնա Հայաստանի ամենահեռավոր գյուղերի համար. վստահեցում ԱԷԿ-ի հարցով բանակցությունները Ռուսաստանի հետ շարունակվում են․ Նիկոլ Փաշինյան Ներկայացված մեղադրանքը որեւէ աղերս իրականության հետ ունենալ չի կարող․ Արսեն Բաբայանի պաշտպան ՀՀ զինանշանը հանգիստ չի տալիս պատգամավորներին. նախարարը խոսել է պետական խորհրդանիշի ճակատագրի մասին Որդու կողմից մորը դիտավորությամբ կյանքից զրկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ 82 տարեկանում մահացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ալպիկ Մկրտչյանը Վարդաշենում տեղի ունեցած՝ 64-ամյա կնոջ սպանությունը բացահայտվել է Հայաստանում առաջին անգամ կատարվել է լյարդի փոխպատվաստում երեխային` կենդանի դոնորից Բակո Սահակյանն ընդունել է Մարթա Մենսոյանին Ոչ սակագնային միջոցառումները՝ որպես շուկա մուտքի և կայուն զարգացումը խթանելու գործիք
website by Sargssyan