Փաշինյանը և Պուտինը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ
ՔաղաքականՋերմ և բարեկամական մթնոլորտում անցած առանձնազրուցի ընթացքում Հայաստանի վարչապետն ու Ռուսաստանի նախագահը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Մասնավորապես, զրուցակիցներն անդրադարձ են կատարել հայ-ռուսական տնտեսական համագործակցությանը, ռազմաքաղաքական գործընկերության հետագա ամրապնդմանը, տարածաշրջանային նշանակության հարցերի»,- ասված է ահղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Վլադիմիր Պուտինը Հայաստան է ժամանել հոկտեմբերի 1-ին՝ մասնակցելու Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստին։