ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն այցելել է 3-րդ զորամիավորում. ՊՆ
ПолитикаՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն այսօր՝ հոկտեմբերի 2-ին ռազմավարական զորավարժության շրջանակներում այցելել է 3-րդ զորամիավորման հրամանատարական կետ: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
ԶՈՒ գլխավոր շտաբի պետն ունկնդրել է զորամիավորման հրամանատարի կողմից ընդունված որոշումները, ծանոթացել ծավալված աշխատանքային խմբերի գործունեությանը, տրված առաջադրանքների կատարման ընթացքին, ստուգել որոշումների ընդունման համար կատարված օպերատիվ֊մարտավարական հաշվարկների արդյունքների իրատեսությունը։