Երևան, 25.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան Աբրահամյան Տեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ» Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք Չալաբյան Եթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ» «Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ» Առկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ» «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»


Մախորկա. այն ամենևին էլ ռուսական ծագում չունի

Lifestyle

Մեզանից շատերը լսել են «մախորկա» բառը հատկապես Առաջին կամ Երկրորդ համաշխարհային պատերազմների մասին պատմող հին կինոնկարներից, ավել ի ավագները նաև տեսել են այն: Այնուամենայնիվ, քչերը գիտեն, որ մախորկան ոչ թե սովորական ծխախոտ է, այլ բույսի ուրիշ տեսակ: 

Ծխախոտը (Nicotiana) մորմազգիների ընտանիքի խոտանման բույսերի ցեղ է։ Կա ծխախոտի 60-ից ավելի տեսակ, բայց մշակովի է 2 տեսակը՝ գլանակայինը (Nicotiana Tabacum) և մախորկան (Nicotiana Rustica)։ Հարավային Ամերիկայում մախորկան կոչվում է «մապաչո», և այդ բառով անվանում են նաև մախորկա պարունակող առանց ֆիլտրի ծխախոտը: 

Շատերը մախորկան համարում են ռուսական: Իրականում մախորկայի հայրենիքը Հարավային Ամերիկայի հյուսիսային մասն է։ 16-րդ դարում մախորկան ծխախոտի հետ մեկտեղ մտել է եվրոպական մայրցամաք: 

Նոր աշխարհ տեղափոխված ներգաղթյալները, որոնք զբաղվում էին ծխախոտային արտադրանքների արտադրությամբ, չէին բաժանում ծխախոտը և մախորկան, և դրանք ընկալում էին որպես նույն բույսի տարբեր տեսակներ:

 

Երկար ժամանակ մախորկան քիչ եկամուտ ունեցող մարդկանց համար փոխարինում էր ծխախոտին, քանի որ դրա գինը զգալիորեն ցածր էր ծխախոտի գնից: 

Հենց դա էլ որոշիչ էր եղել բնակչության մեծամասնության շրջանում դրա տարածվածության համար: 18-րդ դարի սկզբին, Պետրոս Մեծի թեթև ձեռքով, մախորկան տարածվել է ամբողջ Ռուսաստանում: 

Պետրոս Մեծին իրավամբ կարելի է համարել Ռուսաստանի բոլոր «ծխողների հայր»: 

Նրա ժամանակաշրջանում մախորկան հենց այն արտադրանքն էր, որն անխտիր ծխում էին բոլորը՝ սովորական գյուղացուց և բանվորից մինչև ազնվազարմ իշխաններ: 

Այն ժամանակ վաճառքում կար մախորկայի մոտ 15 տեսակ՝ և՛ քթախոտ, և՛ ծխելու մախորկա, և՛ այլ տեսակներ: 

Նման բազմազանությունը հնարավորություն էր տալիս բավարարել սպառողներին ըստ դրամապանակների պարունակության: 20-րդ դարի սկզբի Ռուսաստանում մախորկան գործնականում դուրս էր մղել ծխախոտը շուկայից, և դա հիմնականում պայմանավորված էր նրա ցածր գնով: 

Մախորկայի տարածմամբ հայտնվել էր ծխելու նոր ձևը՝ փաթաթովի գլանակը: Դա մի ամբողջ ծես էր՝ պետք էր բարակ թղթից կտորներ պատրաստել, լցնել մախորկան և փաթաթել այնպես, որ ծխելիս չքանդվի: 

Այնուամենայնիվ, մախորկայի մեծ մասսայականությունը և տարածվածությունը դաժան կատակ են խաղացել նրա հետ, ինչի արդյունքում այն իր տեղը զիջել է ծխախոտին: 

Դա տեղի է ունեցել այն պատճառով, որ մախորկա արտադրողները, օգտագործելով պետության կողմից արտադրանքի որակի հսկման համակարգի գրեթե լիակատար բացակայությունը, սկսել են վաճառվող արտադրանքին ավելացնել ոչ միայն բույսի տերևները, այլ նաև ցողունը, որը կոչվում էր «բադիլե»: 

Դա արվում էր արտադրանքի ինքնարժեքը իջեցնելու նպատակով: 

Սկզբից արտադրանքին ցողունների մի փոքրիկ տոկոս էին ավելացնում, բայց անընդհատ այդ տոկոսը ավելացնելով՝ ժամանակի ընթացքում ստացվում էր, որ բադիլան գրեթե ամբողջությամբ փոխարինում էր բույսի տերևներին: 

Այս տեսակի արտադրանքի դրական կողմերից կարելի է համարել միայն այն, որ բադիլան շատ ավելի քիչ նիկոտին է պարունակում: 

Այնուամենայնիվ, սպառողների համար դա նշանակում էր որակի կորուստ: 

Արդյունքում, ծխախոտը կարողացավ նախ՝ շուկայում նեղել, այնուհետև ամբողջովին դուրս մղել մախորկային: 

Չնայած այդ ամենին՝ հետագայում մախորկան ևս երկու անգամ ժամանակավորապես ասպարեզ է վերադարձել: 

Այդ ժամանակահատվածները համընկնում են Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների հետ, երբ պահանջվում էր էժան «ծխախոտ»: Վերջում նշենք, որ Հայաստանում մախորկա սկսել են մշակել 17րդ դարի վերջերից, սակայն այն մշակությունից հանվել է 1920 թվականից։

Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը

 

Ձիասպորտ. ե՞րբ է այն ստեղծվել և քանի՞ տեսակ գոյություն ունի. «Փաստ»Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ԱՊՐԻԼԻ). Առաջին անգամ օգտագործվել է գիլիոտինը՝ որպես մահապատժի գործիք. «Փաստ»Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան ԱբրահամյանՏեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք ՉալաբյանԵթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ»«Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Առկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ»Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութԲերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Վայելեք արժանապատիվ հայ ժողովրդի իրական վերաբերմունքը, թուրք դավաճաններ. Աննա Մկրտչյան«Ոչ թե սահմանազատում է, այլ Ադրբեջանի պահանջի կատարում»․ Շարմազանով Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիայինՔաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայրԹուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անումԳիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան Ավինյան 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Այսօր մենք պետք է կանխենք նոր ցեղասպանությունը և նոր հայրենազրկումը. hայի ապագան իր ձեռքում է այսօր, իր միասնականության, կամքի և կորովի. Ավետիք Չալաբյան Խոնարհվում եմ մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ և ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է. Գագիկ ԾառուկյանՍա կործանարար ու աղետաբեր խունտա է, որից պետք է շուտափույթ ազատվել. Դավիթ Սարգսյան Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ Կարապետյան Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը