Արթուր Վանեցյանին ֆեդերացիայում սխալ տեղեկություններ են տվել. «Փաստ»
Политика«Փաստ» օրաթերթը գրում է
Հայաստանի ֆուտբոլային աշխարհում գնալով ավելի ու ավելի են մեծանում դժգոհությունները ֆեդերացիայի ղեկավարությունից, սակայն ոչ թե ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանից, այլ ՀՖՖ առաջին փոխնախագահ, գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանից, որն իրականացնում է ընթացիկ ղեկավարումը:
Օրերս նաև հրապարակային դժգոհություններ հնչեցին մասնավորաբար «Փյունիկ» ակումբի սեփականատեր և նախագահ Արթուր Սողոմոնյանի, «Ուրարտու» ակումբի սեփականատեր Ջևան Չելոյանցի, «Ռեդ իգլս» ֆան ակումբի կողմից:
Դժգոհությունները, սակայն, միայն հրապարակային դաշտում չեն:
Ի դեպ, ուշագրավ է, որ մեծամասնության խոսքում առկա է այն թեզը, որ երբ այս կամ այն հարցի կապակցությամբ լուծումներ չստանալով՝ դիմել են Արթուր Վանեցյանին, նա պարզապես զարմացել է, որ նման բան հնարավոր է: Սա ինքնին խոսում է այն մասին, որ Մելիքբեկյանը Վանեցյանին պարբերաբար պարզապես սխալ ինֆորմացիա է հաղորդել, հարցերը ներկայացրել այնպես, ինչպես իրեն է ձեռնտու:
«Փաստ» թերթի տեղեկություններով, ԱԱԾ տնօրենի պաշտոնից հրաժարական տալուց հետո, երբ ավելի ինտենսիվ է Արթուր Վանեցյանն սկսել զբաղվել ֆեդերացիայի ընթացիկ գործերով, անձամբ է համոզվել, որ իսկապես դժգոհությունները տեղին են, իրեն պարզապես ապակողմնորոշել են, իսկ խնդիրները գնալով կուտակվել են:
Սա, մեր աղբյուրների պնդմամբ, հարուցել է նրա զայրույթն ու դժգոհությունը:
Ի դեպ, երեկ թերթին նաև տեղեկություններ հասան, որ ՀՖՖ-ի գործկոմում ներքին կարգով քննարկում են ՀՖՖ նախագահի հրաժարականին հասնելու հարցը, սակայն կա մեծ բարդություն՝ ֆուտբոլային աշխարհի մեծամասնությունն ու ազգային հավաքականն ամբողջությամբ դեմ են:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում