Այսօր Հայաստանը տնտեսական զարգացման տպավորիչ արդյունքներ է գրանցում. ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ

Հայ-ամերիկյան գործընկերությունն օր օրի ամրապնդվում է, Վաշինգտոնում Հայաստանի դեսպանատանը կայացած Անկախության օրվա տոնակատարության ընթացքում հայտարարեց է Պետքարտուղարույթան Կովկասյան բաժնի ղեկավար Շերիլ Ֆերնանդեսը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: 

«Անկախության առաջին իսկ օրվանից Միացյալ Նահանգներն աջակցել է Հայաստանին իրականացնելու քաղաքացիների պահանջը. Կոռուպցիայի դեմ պայքար, թափանցիկ կառավարում, օրենքի գերակայություն եւ մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանք»,-նշել է նա:

Ֆերնանդեսի խոսքով, Պետքարտուղարությունում ուրախ են Միացյալ Նահանգներ կատարած Հայաստանի վարչապետի հաջողակ այցի կապակցությամբ եւ հույս ունեն, որ դա ապագայում սպասվող բազմաթիվ այցերից մեկն էր միայն: Այսօր Հայաստանը գրանցում է նաեւ տնտեսական զարգացման տպավորիչ արդյունքներ, դառնալով տարածաշրջանում տեխնոլոգիական կենտրոն, նշում է Շերիլ Ֆերնանդեսը:

«Թավշյա հեղափոխությունը», որ Հայաստանը դարձրեց ժողովրդավարության հաղթանակի աշխարհում գլխավոր օրինակներից մեկը, նաեւ հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման նոր հեռանկարներ է բացել, իր ելույթում նշեց ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Վարուժան Ներսեսյանը.

«Մեր անկախացումից ի վեր, Միացյալ Նահանգները եղել է Հայաստանի ամենակարեւոր բարեկամներից մեկը: Ամերիկյան աջակցությունը կարեւորագույն դեր է խաղացել պետական հաստատությունների կայացման, մարտահրավերներին դիմակայելու գործում: Այդ աջակցության շնորհիվ նաեւ Հայաստանին հաջողվեց կարեւորագույն տնտեսական եւ քաղաքական բարեփոխումներ իրականացնել»:

Դեսպանատանը ներկա դիվանագետներն ու Միացյալ Նահանգների հայ համայնքի ներկայացուցիչները կրկին անգամ ընդգծեցին, որ հայ-ամերիկյան բարեկամությունը հիմնված է ընդհանուր արժեքների ամուր հիմքի վրա: Այստեղ ներկա Մասաչուսեթս նահանգի Միդլսեքս շրջանի շերիֆ Փիթեր Քութուջյանը հատկապես կարեւորեց Հայաստանում «Թավշյա հեղափոխությանը» հետեւած բարեփոխումները.

«Մենք եւս մեկ կարեւորագույն քայլ կատարեցինք, որը նոր ներուժ հաղորդեց մեր զարգացմանը, ներուժ, որը կարող է մեզ հզոր Հայաստան դարձնել»:

 

Կառավարության վերջին փուլի գործունեությունը և որոշումները հանգեցրել են աղետի առողջապահության ոլորտում, հիմա էլ շարժվում ենք դեպի աղետ անշարժ գույքի շուկայում. Արմեն Գևորգյան Գագիկ Ծառուկյանի գործերը ոչ միայն կհիշվեն, այլև կշարունակվեն ու դեռ շատ պտուղներ կտան Մենք շարունակելու ենք պայքարել հանուն Արցախի բարօրության և անվտանգության Ցավոք, ՀՀ կառավարությունը միայնակ թողեց ժողովրդին այս պատերազմում․ Էդուարդ Շարմազանով Փաշինյանը կարող է հպարտանալ՝ ասելով, որ ինքը Հայաստանի պատմության ամենաանլուրջ, ցինիկ և անպատասխանատու վարչապետն է․ Արթուր Ղազինյան Առաջխաղացումներ՝ Փաստաբանների պալատում. նոր նշանակումներ են արվել Պարոնա՛յք, միգուցե գաղտնազերծեք, թե ինչ եք փորձել պայմանավորվել մեր ժողովրդի մեջքի հետևում. Արման Վարդանյան Ցավալիորեն աճող վիճակագրությունը հուշում է, որ երկրում պետք է հաստատվի խիստ կարանտինային ռեժիմ: ՀԿԵ-ն վերսկսում է Երևան-Գյումրի-Երևան արագընթաց էլեկտրագնացքի աշխատանքը Կոմիտասի պողոտա-Գրիբոյեդովի փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Նոր նշանակում՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Զորակոչիկների իրավունքները շարունակում են խախտվել՝ փոխահատուցումների հարցում պետության ոչ պատշաճ մոտեցման պատճառով.ՀՔԱՎ Կրկնապատկվել են նախատեսվող տուժանքների գումարային չափերը. «Փաստ» Ինչ պայմաններում է կնքվել Հայաստանի կողմից «ՕՍԱ-ԱԿՄ» համակարգերի ձեռքբերման պայմանագիրը, ինչ է այն նախատեսում և ով է մատակարարը. Infoport.am ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (2 ՀՈՒՆԻՍԻ). Ո՞վ է եղել աշ­խար­հում ամե­նա­ե­րի­տա­սարդ առա­ջին տի­կի­նը «Ֆիլ­մա­շա­րը կյան­քի ենք կո­չել մեր հե­րոս­նե­րին ապ­րեց­նե­լու հա­մար». «Փաստ» 517 նոր դեպք, վարակվածների թիվն անցավ 10 000-ից «Ան­հա­տը ցան­կա­ցած աշ­խա­տան­քի մեջ սի­րո մաս­նիկ է դնում». «Փաստ» 6 ժամով լույս չի լինելու Երեւանի մի շարք հատվածներում Գույ­քա­հար­կի նե­գա­տիվ էֆեկ­տը և իշ­խա­նու­թյուն­նե­րի ան­տար­բե­րու­թյու­նը. «Փաստ»
website by Sargssyan