Անցած շաբաթ Ադրբեջանի զինուժն արձակել է շուրջ 800 կրակոց. Արցախի ՊՆ
ՔաղաքականՍեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 100 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 800 կրակոց:
Արցախի ՊՆ-ից NERWS.am-ին հայտնում են, որ ՊԲ-ի առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում եւ վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: