Անփող չենք երգում՝ ինչ թեմա էլ լինի. «Փաստ»
Քաղաքական«Փաստ» օրաթերթը գրում է
Շատերս ենք հիշում, որ 2015 թվականին Հայոց ցեղասպանության 100-ամյակի շրջանակներում Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ System of a Down ռոք խմբի մենահամերգը՝ այս օրերին Հայաստանում գտնվող Սերժ Թանկյանի մասնակցությամբ։
Այդ համերգի հետ կապված հետաքրքիր մանրամասներ են հայտնի դարձել «Փաստ» թերթին:
Պարզվում է, որ Սերժ Թանկյանը, որն ամեն պատեհ-անպատեհ առիթով սիրում է հանդես գալ հանրային ու քաղաքական թեմաներով, հայրենասիրական պաթոսով, բավականին երկար ժամանակ համաձայն չի եղել անվճար երգել Ցեղասպանության 100-ամյակի միջոցառման շրջանակներում։
Ի վերջո, ելույթի համաձայնությունը կայացել է, սակայն Թանկյանը բավականին շոշափելի՝ դոլարով վեցանիշ թվով չափվող հոնորար է ստացել:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում