Մանկասայլակ. ընտանի կենդանիներով սայլից մինչև ներկայիս հարմարավետ օրորոցներ

Աշխարհում առաջին մանկասայլակը պատրաստել է անգլիացի լանդշաֆտային ճարտարապետ Ուիլ յամ Քենթը 1733 թվականին: 

Նրան էր դիմել Երրորդ Դեվոնշիրյան հերցոգ Ուիլ յամ Կավենդիշը, որը վեց երեխաների հայր էր, խնդրելով երեխաների զբոսանքի համար կառք ստեղծել: 

Ստեղծվածը սկզբունքորեն մանկասայլակ չէր ներկայիս պատկերացումներով: 

Դա փոքրիկ սայլ էր, որին պոնի կամ այծ էր լծվում: Ուիլյամ Քենթի այս գյուտը արագորեն տարածվել է Եվրոպայում: 

Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ միայն շատ հարուստ մարդիկ կարող էին պատվիրել նման սայլակ, քանի որ, պայմանավորված պատրաստման բարձր որակի և ձևավորման հետ, այն շատ թանկ էր: 

Հետևաբար, ավելի քան մեկ դար մանկասայլակը անհասանելի էր միջին և ցածր խավի մարդկանց համար: Մանկասայլակները լայն ժողովրդականություն և տարածում են ստացել 19-րդ դարի կեսերից: Դրան նպաստել է Վիկտորիա թագուհին: 

Նա ուներ 9 երեխա, որոնց հետ սիրում էր անձամբ զբոսնել թագավորական այգում: Ինչպես և այն ժամանակների բոլոր մանկասայլակները, թագուհու երեխաների մանկասայլակները ևս չէին առանձնանում օգտագործման հարմարությամբ՝ հետևից բռնակներ չունեին և պետք էր այն առջևից քարշ տալ, իսկ ծանրության կենտրոնի տեղաշարժը բերում էր անկայունություն:

 Այնուամենայնիվ, ազնվականները և, ի վերջո, ողջ Եվրոպան, նայելով թագուհուն, սկսեցին երեխաների հետ զբոսնելու համար մանկասայլակներ գնել: 

Միևնույն ժամանակ, ժամանակի ընթացքում սկսեցին հրաժարվել մանկասայլակների տեղաշարժի համար ընտանի կենդանիներ օգտագործելուց՝ դրանք փոխարինելով դայակներով, որոնք, սակայն, շարունակում էին իրենց հետևից քաշել մանկասայլակը: 

Մանկասայլակի պատմության հետագա զարգացման խթան հանդիսացավ 1853 թվականին Չարլզ Բերտոնի կողմից արտոնագրված հետևի մասում բռնակ ունեցող մանկասայլակի գյուտը: 

Այս բռնակը հնարավորություն էր տալիս տեսնել երեխաներին զբոսանքի ժամանակ և հեշտացնում էր մանկասայլակի կառավարումը: 

Բայց մանկասայլակները կառքերի կառուցվածքով էին, և երեխան նրա մեջ նստած դիրքով էր լինում, որը բերում էր պարտադրված տարիքային սահմանափակման, քանի որ դա հարմար չէր մինչև երկու տարեկան երեխաների համար: 

Միայն 19-րդ դարի վերջին է մանկասայլակը աստիճանաբար վերածվել անիվներով օրորոցի: 1877 թվականին Անգլիայում բացվել է Silver Crossи ընկերությունը («Արծաթե խաչ»), որը մասնագիտացել էր մանկասայլակների արտադրության մեջ: 

Մինչ օրս Մեծ Բրիտանիայում այդ ընկերության արտադրանքը համարվում է ամենահեղինակավորը և որակյալը: 1889 թվականի հունիսին Բալթիմորում արտոնագրվել է նոր գյուտ, որի հեղինակը Վիլյամ Ռիչարդսոնն էր, իսկ դրա նորույթի էությունը այնպիսի բռնակի օգտագործումն էր, որը կարելի էր տեղափոխել մի կողմից մյուսը: 

Այսինքն, ըստ ցանկության, երեխան կարող է դեմքով կամ մեջքով լինել խնամակալին: 

Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո մանկասայլակների արտադրության ծավալները զգալիորեն աճել են, ինչը հանգեցրել է գների իջեցման, և արդյունքում դրանք հասանելի են դարձել բնակչության ավելի լայն հատվածին: 

Անընդհատ տեղի էր ունենում նաև մանկասայլակների արդիականացում: 20-րդ դարի կեսերից մանկասայլակների գները այնքան էին ընկել, որ արդեն հասանելի էին գրեթե ցանկացած ընտանիքի համար: 

1980-ականներին հայտնվել են սպորտային մոդելներ, որոնք ծնողներին հնարավորություն են տալիս սպորտով զբաղվել՝ առանց իրենց փոքրիկ երեխաներին թողնելու: Նման մանկասայլակները եռանիվ են: 

Մանկասայլակները ներկայումս ևս շատ տարածված են: Ժամանակակից մանկասայլակները հագեցած են վրաններով, հակամոսկիտային ցանցերով, շարժական զամբյուղներով և այլ օգտակար իրեր-սարքավորումներով:

Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը

 

 

Արայիկ Հարությունյանը նախարարներ է նշանակել Կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը Արարատ Միրզոյանի որոշմամբ Ազգային ժողովի արտահերթ նիստ կգումարվի. Օրակարգը հայտնի է Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Ալիեւը փորձում է փրկել իրեն եւ Ադրբեջանը «Պատկերացրեք՝ երդմնակալության խնջույքին վարչապետը արդեն վարակված է եղել. քանի զինվորական է մտել զորամասեր» Կորոնավիրուսի 210 նոր դեպք է գրանցվել, 8 մարդ մահացել է Էդմոն Մարուքյանն առաջարկում է օնլայն ցույց անցկացնել՝ գույքահարկի բեռն ավելացնելու դեմ Մեր թեստը ցավոք դրական է. Նիկոլ Փաշինյան «ՀԷՑ»-ը տեղեկացնում է. Լույս չի լինելու «Բարդակ» է ու քաոս. Մինչև հունիսի վերջ կորոնավիրուսով պայմանավորված մահերի քանակը կարող է անցնել 1.000-ից. Քաղաքագետ ԿԳՄՍ նախարարի «մանկական» մեկնաբանությունը՝ Լազարոտեի կոնվենցիայի վերաբերյալ Աբու Դաբին սահմանում է տեղաշարժման արգելք իր հիմնական քաղաքների միջեւ Այսօր մենք կորցրեցինք մեր կոլեկտիվի ամենաբարի մարդուն․ Վահե Տեր-Մինասյան Հնարավոր է՝ հունիսի 2-ին կայանա Նուր-Սուլթան-Երևան-Նուր-Սուլթան չարտերային չվերթ․ դեսպանատուն Գյումրիում շների հարձակումից տուժած 2.5 տարեկան երեխան վիրահատվել է. վիճակը ծանր է Աշխարհը ինձ համար շուռ եկավ այդ լուրից․ կորոնավիրուսը հաղթահարած Աննա Մնացականյանի պատմությունը Կորոնավիրուսի տխուր պատկերը կառավարության ոչ համարժեք մոտեցման հետևանք է ԱՄՆ-ում 6 և 7 տարեկան եղբայրները վերցրել են տատիկի մեքենան և վթարի ենթարկվել․ երկուսն էլ մահացել են Սերժի հեղափոխությունը Սփյուռքում
website by Sargssyan