Հայաստանը կարեւորվում է հայ-ամերիկյան երկխոսությունը տարբեր մակարդակներում. ԱԳ նախարար
ПолитикаՀոկտեմբերի 7-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի եւ հայկական հարցերով հանձնախմբի անդամներ Ջեքի Սփիրին եւ Ջուդի Չուին: Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ-ի լրատվության բաժնից։
Ողջունելով կոնգրեսականներին՝ նախարար Մնացականյանը գոհունակությամբ նշեց, որ Հայաստանը կարեւորվում է հայ-ամերիկյան երկխոսությունը տարբեր մակարդակներում՝ այդ համատեքստում բարձր գնահատելով կոնգրեսականների ջանքերը՝ ուղղված հայ-ամերիկյան գործընկերության ամրապնդման եւ բազմաթիվ հայանպաստ նախաձեռնությունների կյանքի կոչմանը:
Նախարար Մնացականյանը Ջեքի Սփիրին եւ Ջուդի Չուին ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները, կառավարության՝ ժողովրդի կողմից տրված լայն մանդատի շրջանակներում նախաձեռնած բարեփոխումների գործընթացը:
Հանդիպմանն արծարծվեցին միջազգային եւ տարածաշրջանային կարեւորության մի շարք արդիական հարցեր: