Փաշինյան-Պուտին հանդիպումները տևել են 10 րոպե. «Коммерсантъ»
ՔաղաքականՌուսական «Коммерсантъ» պարբերականն անդրադարձել ԵԱՏՄ գագաթնաժողովի շրջանակներում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան կատարած այցին:
Պարբերականը նշել է, որ գագաթնաժողովից առաջ ոչ ստանդարտ, կարելի է ասել անառողջ մթնոլորտ էր ստեղծել, քանի որ տևական ժամանակ մամուլը գրում էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է չգալ Հայաստան: Եվ պաշտոնապես այդ լուրը հերքվեց ՌԴ նախագահի այցից ընդամենը մի քանի օր առաջ, իսկ այնուհետ հարցականի տակ էր նաև Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների երկկողմ հանդիպման հնարավորությունը:
Պարբերականը նաև նշել է, որ վերջին շրջանում հայ-ադրբեջանական հակամարտությունը կտրուկ սրվել է, որի արդյունքում հայկական կողմը մեկ զոհ, 3 վիրավոր է գրանցել: «Սրացումը տեղի է ունենում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է և վերջ» կոշտ հայտարարության ֆոնին»,-նշել է «Коммерсантъ»-ը՝ մեջբերելով նաև Ադրբեջանի նախագահի պատասխան հայտարարությունը: