Մանվել Գրիգորյանը նարկոզի տակ է․ վիճակը կտրուկ վատացել է

ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի  առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, նա գտնվում է նարկոզի տակ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 8-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստի ժամանակ ահազանգեցին նրա պաշտպանները։

«Բժշկական միջամտության ենթարկելու նպատակով Գրիգորյանին անզգայացրել են։ Ամբողջ մարմինն այտուցված է, ձայնալարերի հետ կապված խնդիր կա, որի հետևանքով չի կարողանում խոսել։ Նա օրական մի քանի կգ դեղորայք է ընդունում։ Գլուխ են բարձրացրել երկրորդային հիվանդություններ, որոնք գնալով կարող են էլ ավելի խորանալ և հանգեցնել մահվան»,- նշեց փաստաբան Լևոն Բաղդասարյանը։

Պաշտպանը միջնորդեց Գրիգորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխարինել այլընտրանքային խափանման միջոց գրավով։ Նա առաջարկեց, որ գումարի չափը կարող է որոշել դատարանը։

 

Հիշեցնենք, որ հունիսի 6–ին Մանվել Գրիգորյանը ծայրահեղ ծանր վիճակով «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ից տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, իսկ օրեր անց՝ «Նաիրի» ԲԿ։ Նրա նկատմամբ նշանակվել է համալիր դատաբժշկական փորձաքննություն։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Մանվել Գրիգորյանը կնոջ ու որդու հետ ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող 3 տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, կատարել են տարբեր տեսակի հափշտակություններ։ Ինչպես նաև՝ Գրիգորյանը մեղադրվում է 2016թ.-ի ապրիլյան քառօրյա պատերազմի եւ դրան հաջորդած օրերին Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանությունն իրականացնող զինվորականների եւ կամավորների կարիքները հոգալու նպատակով հատկացված գույքը յուրացնելու մեջ։

Ծառուկյանն ու ԲՀԿ-ն մշտապես իրենց մանդատները ստացել են ժողովրդից «Հրապարակ». «Սեւ ցուցակն» ընդարձակվել է Ոչ ոք մեր երկրում արտոնյալ չի լինելու՝ անկախ զբաղեցրած պաշտոնից․ Արայիկ Հարությունյան (տեսանյութ) ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ՄԱՅԻՍԻ). Բա­խում­ներ Երև­ա­նում խորհր­դա­յին զին­վոր­նե­րի և ազա­տա­մար­տիկ­նե­րի մի­ջև Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 372 , մահվան՝ 12 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 7774 է, մահվան դեպքերինը՝ 142 է Կսահմանվի պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և կրթության մեջ ներառման կարգը. «Փաստ» Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ Կոտայքի մարզում Հիմ­նա­կան ուղեր­ձը՝ կորց­րած տե­սա­կի ու մարդ­կա­յին ար­ժեք­նե­րի վե­րագտ­նու­մը. «Փաստ» Հարգարժան Մաֆիոզ ընտանիք, դուք չունեք որևէ պատասխան իմ մեղադրանքներին և ինձանից իսկապես սարսափում եք․ Միքայել Մինասյան Քա­նի՞ դպրոց գա­զա­մա­տա­կա­րա­րում, ջրա­մա­տա­կա­րա­րում ու կո­յու­ղի չու­նի, և քա­նի՞սն ունի հիմ­նա­նո­րոգ­ման կա­րիք. «Փաստ» Տնտե­սա­կան քա­ղա­քա­կա­նու­թյու­նը ձա­խող­վել է. ան­կում, ան­կում մին­չև ո՞ւր.... «Փաստ» «Հրապարակ». Որոշել են թուլացնե՞լ Ավինյանի եւ Թորոսյանի դիրքերը. Սա Փաշինյանի մեսիջն է 2 ուղղությամբ Իշ­խա­նու­թյուն­նե­րի նկատ­մամբ հան­րա­յին տրա­մադ­րու­թյուն­նե­րը կտրուկ փո­փոխ­վում են. «Փաստ» «Իրավունք». Սուպերնախարարից՝ սուպերվարչապե՞տ. վերին օղակներում կա սցենար Վա­հան Արծ­րու­նի. «Առող­ջա­պա­հու­թյան խնդի­րը ստո­րա­դաս­ված է մի դեպ­քում քա­ղա­քա­կան, երկ­րոր­դում՝ տնտե­սա­կան խնդիր­նե­րին». «Փաստ» ՏԻՄ-երի այս տարվա ընտրությունները կչեղարկվե՞ն. «Փաստ» «Հրապարակ». Հերթը հասավ մերոնց. Նիկոլի «սեւ ցուցակն» ընդարձակվել է. ցանկը տրվել է իրավապահներին, որ «դոսյե» հավաքեն Արտաքին պարտքն ավելանում է. «Փաստ» Առա­վոտ­վա սե­րը երե­կո­յան կա­րող է ատե­լու­թյան վե­րած­վել. «Փաստ» Ադրբեջանի շուրջ պետք է շարունակաբար սեղմել դիվանագիտական օղակը. Աշոտյան
website by Sargssyan