Առաջիկա օրերին ճանապարհը նորից կփակեն. «Փաստ»
Հասարակություն«Փաստ» օրաթերթը գրում է
Թերթն իր նախորդ հրապարակումներում անդրադարձել է ՀՀ-ում իրականացվող ակտիվ ճանապարհաշինությանը՝ միևնույն ժամանակ շեշտելով, որ խնդիրներ կան Մ6 միջպետական մայրուղու հետ կապված։
Բանն այն է, որ հիմնական խնդիրն առնչվում է ճանապարհի՝ Ալավերդի քաղաքի հատվածի հետ, ուր ամբողջությամբ տիրում է քաոսային իրավիճակ, ճանապարհները քանդված են, փոշու ամպերն էլ բնակչության համար դարձել են իսկական չարիք։
Մոտ մեկ ամիս առաջ տեղացիները փակել էին ճանապարհը և պահանջում էին խնդրի արագ ու արդարացի լուծում։
«Փաստ» թերթի տեղեկություններով՝ առաջիկա շաբաթվա ընթացքում տեղի վարորդները նորից են փակելու ճանապարհը, քանի որ խոստացված ժամանակահատվածում գրեթե ոչինչ չի փոխվել։
Թերթի աղբյուրի փոխանցմամբ, մայրուղին հնարավոր է փակ մնա երկու օր։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում