Դատարանը բավարարել է Կոնստանտին Օրբելյանի հայցը. նա կվերականգնվի տնօրենի պաշտոնում

Երևան քաղաքի դատարանն այսօր՝ հոկտեմբերի 8–ին հրապարակել է . Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանն ընդդեմ Մշակույթի նախարարության գործով դատական  ակտը։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց Օրբելյանի ներկայացուցիչ Տիգրան Մարտիրոսյանը։ Երևան քաղաքի դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանը վճռել է ամբողջությամբ բավարարել Կոնստանտին Օրբելյանի հայցը, անվավեր ճանաչել ՀՀ Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի 2019 թվականի մարտի 3-ի հրամանը և Կոնստանտին Օրբելյանին վերականգնել «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում: 

Դատարանը միաժամանակ պարտավորեցրել է «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ին` հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար Կոնստանտին Օրբելյանին վճարել հատուցում նրա միջին աշխատավարձի չափով։

Հիշեցնենք, որ Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հրամանով՝ Կոնստանտին Օրբելյանն ազատվել էր թատրոնի տնօրենի պաշտոնից, քանի որ ըստ ՏԻՄ օրենքի՝ նա չի կարող միաժամանակ լինել թատրոնի տնօրեն ու գեղարվեստական ղեկավարը, իսկ «Լեզվի մասին» օրենքի համաձայն՝ նա պետք է տիրապետի հայերենին (Օրբելյանը ռուսերեն է հաղորդակցվում)։

Այս որոշումից հետո Օրբելյանը դիմել էր դատարան։

Աշխարհահռչակ դիրիժոր Հարրի Կոնստանտին Օրբելյանն Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնում նշանակվել էր 2017 թվականի օգոստոսի 3–ին` այն ժամանակի մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հրամանով։

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ պաշտոնապես հայտարարում է Ոչ, հարգելի դատարան․ Արդարադատության փոխնախարարը՝ Փաշինյանին (տեսանյութ) Կրկին փորձիր. Այս գործընթացը նման է «Կոկա-կոլա»-ի գովազդին. Իվետա Տոնոյան «Պահանջում եմ հանրության առջև հանդես գալ հաշվետվությամբ՝ 3,5 միլիարդ ՀՀ դրամից որքա՞նը հասցրեցինք ծախսել» Ծառուկյանն ու ԲՀԿ-ն մշտապես իրենց մանդատները ստացել են ժողովրդից «Հրապարակ». «Սեւ ցուցակն» ընդարձակվել է Ոչ ոք մեր երկրում արտոնյալ չի լինելու՝ անկախ զբաղեցրած պաշտոնից․ Արայիկ Հարությունյան (տեսանյութ) ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ՄԱՅԻՍԻ). Բա­խում­ներ Երև­ա­նում խորհր­դա­յին զին­վոր­նե­րի և ազա­տա­մար­տիկ­նե­րի մի­ջև Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 372 , մահվան՝ 12 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 7774 է, մահվան դեպքերինը՝ 142 է Կսահմանվի պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և կրթության մեջ ներառման կարգը. «Փաստ» Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ Կոտայքի մարզում Հիմ­նա­կան ուղեր­ձը՝ կորց­րած տե­սա­կի ու մարդ­կա­յին ար­ժեք­նե­րի վե­րագտ­նու­մը. «Փաստ» Հարգարժան Մաֆիոզ ընտանիք, դուք չունեք որևէ պատասխան իմ մեղադրանքներին և ինձանից իսկապես սարսափում եք․ Միքայել Մինասյան Քա­նի՞ դպրոց գա­զա­մա­տա­կա­րա­րում, ջրա­մա­տա­կա­րա­րում ու կո­յու­ղի չու­նի, և քա­նի՞սն ունի հիմ­նա­նո­րոգ­ման կա­րիք. «Փաստ» Տնտե­սա­կան քա­ղա­քա­կա­նու­թյու­նը ձա­խող­վել է. ան­կում, ան­կում մին­չև ո՞ւր.... «Փաստ» «Հրապարակ». Որոշել են թուլացնե՞լ Ավինյանի եւ Թորոսյանի դիրքերը. Սա Փաշինյանի մեսիջն է 2 ուղղությամբ Իշ­խա­նու­թյուն­նե­րի նկատ­մամբ հան­րա­յին տրա­մադ­րու­թյուն­նե­րը կտրուկ փո­փոխ­վում են. «Փաստ» «Իրավունք». Սուպերնախարարից՝ սուպերվարչապե՞տ. վերին օղակներում կա սցենար Վա­հան Արծ­րու­նի. «Առող­ջա­պա­հու­թյան խնդի­րը ստո­րա­դաս­ված է մի դեպ­քում քա­ղա­քա­կան, երկ­րոր­դում՝ տնտե­սա­կան խնդիր­նե­րին». «Փաստ» ՏԻՄ-երի այս տարվա ընտրությունները կչեղարկվե՞ն. «Փաստ»
website by Sargssyan