Խաչատրյան քույրերը ցույց են տվել, թե ինչպես են սպանել իրենց սադիստ հորը

Քննչական հետաքննության կողմից ներկայացվել է իր երեք դուստրերի կողմից սպանված Միխայիլ Խաչատրյանի տան տեսանյութը, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։ Կադրերում աղջիկները ցույց են տալիս, թե ինչպես են կատարել հանցագործությունը։ Կրտսեր եւ միջնեկ քույրերը խոստովանում են, որ նրան թիկունքից են մոտեցել, երբ քնած է եղել բազկաթոռին։

«Նա (կրտսերը-խմբ․) դանակի առաջին հարվածը հասցրեց, նա արթնացավ, այնուհետեւ ես մուրճով հարվածեցի, չեմ հիշում՝ մեկ անգամ թե երկու»,- պատմում է միջնեկ քույրը՝ Անգելինան։ Վիրավոր Միխայիլ Խաչատրյանը վեր է կացել եւ սկսել է հարցնել՝ ինչ է կատարվում։ Դրանից հետո մեղադրյալները զանգել են ոստիկանություն եւ շտապօգնություն են կանչել։ Անգելինան նշում է, որ իրենք նախօրոք հաստատված դերեր չեն ունեցել եւ հանպատրաստից են գործել։ Ընդ որում, ավագ քույրը փորձել է հետ համոզել նրանց եւ մինչեւ վերջին պահը հրաժարվել է մասնակցել հանցագործությանը։ Ենթադրվում է, որ աղջիկները տղամարդուն սպանել են այն բանից հետո, երբ նա հերթական անգամ հարձակվել է կրտսեր քրոջ վրա։

Աղջիկները պնդում են, որ իրենց հայրը երկար ժամանակ նվաստացրել է իրենց։ Այժմ նրանք ընդունում են իրենց մեղքը եւ զղջում են։

Ավելի վաղ քննիչները պարզել էին, որ քույրերը ճշմարտությունն են ասում հոր կողմից բազմամյա նվաստացումների, այդ թվում՝ սեռական բնույթի նվաստացումների մասին։ Սակայն ՔԿ-ն հրաժարվել է քրեական գործ հարուցել Միխայիլ Խաչատրյանի դեմ։ Փաստաբան Ալեքսեյ Պարշինը նշել է, որ նման որոշում կայացվել է կասկածյալի մահվան հետ կապված։

Ամցյալ շաբաթ ԶԼՄ-ները հրապարակել էին տեսանյութ՝ երեք դուստրերի հանդեպ Խաչատրյանի նվաստացումների մասին։ Հոլովակում երեւում է, թե ինչպես է նա հարվածում քույրերից կրտսերին այն բանի համար, որ նա չի նայում իր աչքերի մեջ, երբ ինքը նրան հանդիմանում է։ Ավելի ուշ ԶԼՄ-ներում հայտնվել էր լուսանկար, որում Անգելինա Խաչատրյանը արնահոսում է հոր ծեծից հետո։ Ընդ որում, զարմիկի հետ նամակագրության մեջ տուժածը նշում է, որ իրենց ընտանիքի համար նման վնասվածքները «դատարկ բան են»։

Առավել մանրամասն ՝ այստեղ

Դավիթ Տոնոյանի հրամանով Արմինե Հովհաննիսյանին փոխգնդապետի կոչում է շնորհվել Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է Մարտական հրաձգություն. դիպուկ կրակով ոչնչացվել են պայմանական հակառակորդի հրամանատարական կետեր Եղանակը Հայաստանում հանգստյան օրերին «Իմ բիզնեսը, Իմ բանկը». համագործակցության նոր ձևաչափ Բողոքի ակցիա` Եղեգնուտ գյուղում. թույլ չեն տալիս քանդել գործարանի կանգուն մնացած հատվածը Վարչապետի ֆեյքերի ֆաբրիկային դատի եմ տալիս Նոր մանրամասներ՝ Սյունիքում ողբերգական ավտովթարից. մահացած վարորդը զինծառայող էր (ֆոտո) Իմ սիրտը տանն էր, հղի կնոջս մասին էի միայն մտածում. մոլորված արշավական Գեղամ Օհանյան Մենք շոուբիզնես չենք, այստեղ չի կարելի կիսատաղանդ լինել. Եվգենի Պետրոսյան Լարսի ավտոճանապարհը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 ՆՈՅԵՄԲԵՐԻ)․ Շրջանառության մեջ է դրվել հայկական դրամը Քաջարանի բնակարաններից մեկում 55-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել Հայ սակրավորները հետևողական կերպով սանրում են տարածքի յուրաքանչյուր քառակուսի մետրը Ամուլսարի բարդ թնջուկը՝ ծանր խումհար հեղափոխական էյֆորիայից հետո ESPN. Մեսսին՝ տարվա լավագույն հարձակվող (լուսանկար) Հանրապետությունում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Վաճառված մեքենա, փոխառություններ, դրամական միջոցներ եկամուտներ․ «Փաստ» Օրվա խորհուրդը 1,5 մլրդ դրամ՝ Ադրբեջանից բռնի տեղահանված բռնի տեղահանված ընտանիքներին բնակարաններով ապահովելու համար. «Փաստ»
website by Sargssyan