Երևան, 19.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ջուր չի լինելու Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտան Հանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան


«Չի կա­րե­լի նստել ու աշ­խար­հից նե­ղա­նալ՝ լի­նե­լով պե­տու­թյան հա­մար պա­տաս­խա­նա­տու մարդ». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

«Արցախյան հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար»։ 

Այս թեզը, որը մինչ այդ ևս հնչել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից, ավելի հայեցակարգային տեսքի բերվեց այս տարվա մարտի 12-ին՝ ՀՀ-ի և ԱՀ-ի անվտանգության խորհուրդների համատեղ նիստի ժամանակ։ Ն. Փաշինյանը պարզաբանեց, թե ինչու է 

նման բան ասում։ Նախ շեշտադրեց, որ Հայաստանի առաջին ղեկավարն է, որը նման բան է ասում, ու երկրորդ՝ ակնկալում է, որ Ադրբեջանում էլ նման տեքստ ասող կլինի։ Քաղաքագետ Էդգար Էլբակյանը հիշեցնում է վերոնշյալն ու, հաշվի առնելով այդ թեզի վերաբերյալ վերջին շրջանում հնչեցված հայտարարությունները, նկատում, որ Ն. Փաշինյանն այդպիսով երկու խնդիր է լուծում։

«Առաջինը, պամանականորեն ասած, անձնական-քաղաքականն է, երկրորդը՝ բուն բանակցայինը։ 

Ինչ վերաբերում է առաջին խնդրին, ապա իշխանության գալով հեղափոխական ալիքի, ժողովրդական աջակցության և բարձր լեգիտիմության շնորհիվ՝ Փաշինյանը՝ որպես քաղաքական գործիչ, խնդիր ունի կապիտալիզացնելու իր լեգիտիմությունը և հենվելու դրա վրա։ 

Շեշտադրելով այն, որ առաջին ղեկավարն է, որը նման բան է ասում՝ մասամբ ներքին, բայց այս դեպքում ավելի շատ արտաքին լսարանի առաջ փորձում է, այսպես ասենք, «վաճառել» իր լեգիտիմությունը, որը ավելի բարձր է, քան նախորդ բոլոր ղեկավարներինը։ 

Ինչ վերաբերում է արդեն բուն բանակցային խնդրին, ապա այն շատ պարզ է և չի տարբերվում նախորդ իշխանությունների ընդհանուր բանակցային ռազմավարությունից. մարտավարական տարբերություն կա, ռազմավարական՝ ոչ։ 

Փաշինյանը բանակցությունների առաջմղման բարենպաստ մթնոլորտի բացակայության և տապալման մեղքը փորձում է բարդել Ադրբեջանի վրա։ 

Նախկինում էլ էինք այդ ռազմավարությամբ աշխատում, պարզապես՝ այլ մարտավարությամբ»,- «Փաստի» հետ զրույցում ասում է քաղաքագետը։

Էդգար Էլբակյանը նկատում է՝ վերոնշյալ թեզը երկու նպատակներին հասնելու պարագայում էլ չաշխատող տարբերակ է. 

«Անձնական-քաղաքական խնդրի դեպքում չի աշխատելու, որովհետև դեմոկրատիայով ու վարկանիշային ցուցանիշով այսօր ոչ ոքի չես զարմացնի՝ հաշվի առնելով հատկապես համաշխարհային մասշտաբով առկա ժողովրդավարության ճգնաժամը։ 

Բուն բանակցային նպատակին էլ այդքան լավ չի ծառայում՝ դատելով ինչպես վերջերս «Վալդայի» խորհրդակցական ակումբում տեղի ունեցած դրվագներից, այնպես էլ Մինսկի խմբի համանախագահների վերջին ու հերթական լղոզված հայտարարությունից»։

Նրա խոսքով՝ թեզը, որ առաջ է քաշվել, միջազգային հարաբերությունների տեսության մեջ, կոչվում է «դեմոկրատական խաղաղության» հայեցակարգ. 

գաղափարն այն է, որ դեմոկրատական ռեժիմները, հաշվետու լինելով սեփական ժողովրդի առաջ, շնորհիվ ունեցած ազատական կառուցակարգի, ավելի հեշտ կկենտրոնանան ոչ թե պատերազմի, այլ համագործակցային օրակարգի շուրջ։ 

Սա՝ որպես տեսություն, իսկ պրակտիկայում այլ է. պատմության մեջ «դեմոկրատական խաղաղությունը» մաքուր տեսքով երբեք չի հանդիպում, չի լինում այնպես, որ միայն երկու համակարգերի դեմոկրատացումը հանգեցնի խաղաղության։ 

Չի լինելու նաև մեր դեպքում, որովհետև խնդիրը վերնախավը չէ։ Ժամանակին ասում էին, թե խնդիրը վերնախավերն են, նրանք են պատերազմի շահառուն, երբ փոխվեն, ամեն ինչ լավ կլինի։

Հիմա Հայաստանում այդ նույն ասողների առնվազն մի մասը հայտնվել է քաղաքական առաջին էշելոնում, և հիմա էլ փորձում են մեղքը բարդել այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանում փոփոխություն չի եղել։ 

Անգամ եթե լինի այդ փոփոխությունը, պատերազմը չի դադարելու, որովհետև պատերազմի խորքում կան օբյեկտիվ պատճառներ։ 

Ամենակարևորը՝ կա հակամարտության առարկա՝ լինի տարածքի, թե ազգային իդեալների տեսքով»։

 

Ինչ վերաբերում է բանակցային գործընթացին, քաղաքագետը շեշտեց, որ կազանյան տապալված բանակցություններից հետո բանակցություն, որպես այդպիսին, չկա. «Կա բանակցություն բանակցությունները շարունակելու մասին, և բանակցություն՝ երկրորդային կամ հարակից նշանակության հարցերի շուրջ։ 

Օրինակ են վստահության մեխանիզմների ամրապնդումը, հրադադարի ռեժիմի խախտման վերահսկողական մեխանիզմների դիտարկման համակարգերի ներդրումը։ Բայց սա ևս բանակցության բուն բովանդակությունը չէ։ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո ադրբեջանական կողմում ոգևորություն կար։ 

Դատելով հրապարակային տեքստերից՝ մի պահ, կարծես, այլ՝ իրապես բովանդակային փուլ էին տեղափոխվում բանակցությունները, բայց հետո մարեց այդ ամենը։ 

Հիմա էլ երկրորդային հարցեր են շրջանառվում, որի օրինակը մարդասիրական ինչ-որ միջոցառումներն են, «փոխանակումները» և այլն։ Այսպես շարունակվելու է։ 

Որևէ ռեալ հիմք չկա՝ ասելու, որ բանակցային տրամաբանության արմատական փոփոխություն կլինի»։

Մեր զրուցակիցը շեշտեց, որ Արցախի հարցով բանակցային գործընթացն իր առանձնահատկություններն ունի. 

«Մեր ռազմավարությունը պետք է լինի բանակցել այնպես, որ դիվանագիտական հարթակում ուժերի հավասարակշռությունն ի վնաս մեզ չխախտվի, բանակցել այնպես, որ բանակցային սեղանին մենք չհայտնվենք փակուղու առաջ, և վերջապես՝ բանակցել այնպես, որ բանակցությունների տապալման մեղքը միջազգային գործընկերները չբարդեն մեզ վրա։ 

Նոր իշխանությունները, կարծես, ևս հասկանում են սա ու փորձում են դրա շուրջ կառուցել մարտավարությունը, բայց այստեղ շատ ժամանակ կարևոր է ոչ թե «ինչը», թե ինչ թեզերով կամ մարտավարական քայլերով ես փորձում ռազմավարական մեծ նպատակի հասնել, այլ ավելի շատ կարևոր է «ինչպեսը»։ 

Ես «ինչպես»-ի հարցում ունեմ որոշակի փորձագիտական մտահոգություններ, և այստեղ որոշակի փոփոխությունների անհրաժեշտություն կա»։

Քաղաքագետն ընդգծեց հատկապես միջազգային գործընկերների հետ ավելի թափանցիկ ու հասկանալի լեզվով հաղորդակցվելու պակասի մասին. 

««Վալդայի» դեպքը՝ կապված ՌԴ ԱԳ նախարարի և Իլհամ Ալիևի տեքստի՝ փաստացի բովանդակային նույնության հետ, հենց այս մասին էր վկայում։ Չի կարելի նստել ու աշխարհից նեղանալ՝ լինելով պետության համար պատասխանատու մարդ»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Ջուր չի լինելուԿայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ «Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի ՍարգսյանFastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների են արժանացելՀայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտանՀանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու ՀԱՊԿ-ում, եթե մի պետություն եղել է,որ սատարել է Ադրբեջանին` դա Ղազախստանն է.Էդուարդ ՇարմազանովԱրևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆԳագիկ Սուրենյանը՝ տարվա եղանակների փոփոխության մասին Հայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Զարգացման մի ամբողջ դարաշրջանի խորհրդանիշը՝ մագնիտոֆոն. «Փաստ»Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացի ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ԱՊՐԻԼԻ). Բողոքի ակցիան «տեղափոխվել» է նախագահի նստավայրի մոտ. «Փաստ»«Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Ստեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար«Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ ՄոսկվայումՉնայած «թերագնահատված» լինելուն, շարունակում են դանդաղորեն խզել հարաբերությունները. «Փաստ»Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունը ԵՄ-ի ու ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպումները չեն արդարացրել Երևանի սպասելիքները. «Փաստ»ԱՄՆ-ն չի տեսել որևէ վկայություն, որ ՌԴ զինծառայողները ներդրում ունենան Հրվ. Կովկասում ավելի կայուն և խաղաղ իրավիճակի հաստատման հարցում. Պետդեպը՝ խաղաղապահների դուրսբերման մասին Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքով«Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը». Ռոբերտ Հայրապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»Ծեծված երիտասարդին նոր մեղադրանք են առաջադրել. Փաշինյանը գնում է վա-բանկ՝ իր թիմը կուռ պահելու համար Բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակների համար սահմանված տեխնիկական և կադրային պահանջները կվերանայվեն. «Փաստ»Փաշինյանը գնում է բոլորովին հակառակ ուղղությամբ՝ նոր վտանգների տակ դնելով Հայաստանը. Արշակ Կարապետյան Ո՞ւմ օրակարգն են սպասարկում. «Փաստ»Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս Ինչո՞վ է ազգային արժեհամակարգը խանգարում քայքայիչ ուժերին. «Փաստ»Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը Ինքնանպատակ փոփոխություններն ու տոտալ ձախողումները. «Փաստ»«Հրապարակված ցուցանիշներն ու իրական պատկերն այսքան ցցուն երբեք չեն տարբերվել իրարից». «Փաստ»Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ»Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ»Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ»«Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ»Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ»«Հայաստան-Արցախ» Համահայկական երիտասարդական ֆորումին մասնակցության հայտ են ներկայացրել հարյուրավոր երիտասարդներ