Վրաերթ Աբովյան քաղաքում. տուժածին վարորդը տեղափոխել է հիվանդանոց
ՀասարակությունԿոտայքի մարզի Աբովյան քաղաքում Toyota Land Cruiser մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանյան եւ Ինտերնացիոնալ փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել նույն քաղաքի բնակիչ՝ 35-ամյա Ռուբինա Ս-ին։
Դեպքը տեղի է ունեցել այսօր՝ հոկտեմբերի 8-ին, ժամը 20։10-ի սահմաններում։ Shamshyan.com- ի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածին «Աբովյան» ԲԿ տեղափոխել է վրաերթի ենթարկած վարորդը եւ քաղաքացիներ, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալով՝ տեղափոխվել է Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։
Վարորդը փախուստի չի դիմել, դեպքի վայրում նրա ինքնազգացողությունը նույնպես վատացել է, եւ նա նույնպես տեղափոխվել է «Աբովյան» ԲԿ։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։