Այնթափի N 2 դպրոցում աշակերտը դանակի մի քանի հարված է հասցրել մեկ այլ աշակերտի կրծքավանդակին եւ որովայնին
ՀասարակությունՀոկտեմբերի 7-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 13։50-ի սահմաններում Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի դանակահարված վերքեր» ախտորոշմամբ Մասիսի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը իրենց մոտ է տեղափոխել տղա երեխայի։
Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը ժամը 13։00-ի սահմաններում այդ դպրոցի 2-րդ հարկի միջանցքում Դ. Մ-ի և նրա հասակակից Ա. Հ-ի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում Ա. Հ-ն դանակով հարվածներ է հասցրել Դ. Գ-ի կրծքավանդակին և որովայնին՝ պատճառելով վնասվածքներ։
Ոստիկանները Ա. Հ-ին հրավիրել են բաժին, կատարվածի մասին բացատրություն վերցրել և բաց թողել։
Փաստի առթիվ ոստիկանության Մասիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։