Քիմ եւ Քորթնի Քարդաշյանները հյուրընկալվել են նախագահի նստավայրում (ֆոտո)

Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ եւ Քորթնի Քարդաշյանները երեկ՝ հոկտեմբերի 8-ին, հյուրընկալվել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի նստավայրում: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 9-ին, տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմի ֆեյսբուքյան էջից։

Նախագահի աշխատակազմը հանդիպումից լուսանկարներ է հրապարակել:

Հիշեցնենք, որ երեկ NEWS.am-ի թղթակիցը հայտնել էր, որ երեկոյան նախագահական նստավայրում նախատեսված է հանդիպում Քիմ Քարդաշյանի  եւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի միջեւ:

Նշենք, որ Քիմ Քարդաշյանը Հայաստան է եկել՝ մասնակցելու «WCIT 2019» համաժողովին և երեկ մասնակցել պանելային քննարկմանը։ Նա Էջմիածնում կնքել է իր երեխաներին, իսկ երեկ այցելել է Ծիծեռնակաբերդ և ծաղիկներ է խոնարհել՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի, ապա շրջել Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտում։

Համաժողովին մասնակցելու համար Հայաստանում է 2500 հյուր 70 երկրից։ Հյուրերի ցանկում են համաշխարհային ճանաչում ունեցող Քիմ Քարդաշյան-Վեսթը, «GIPHY»-ի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Ալեքս Չունգը, Սերժ Թանկյանը, Acer ընկերության հիմնադիր Սթեն Շին, CNN հայտնի լրագրող Ռիչարդ Քվեստը:

Քիմ Քարդաշյանը Բաղրամյան 26-ում է

Խոշոր վթար Շիրակի մարզում. մեքենաներից մեկը գլխիվայր շրջվել է. կա 3 վիրավոր ԱՄՆ-ը դադարել է Անկարային տեղեկացնել ահաբեկիչների դեմ պայքարի հարցով միջազգային կոալիցիայի գործողությունների մասին Ապօրինի գույքի բռնագանձման օրինագիծն այս փուլում անհրաժեշտ է հանել շրջանառությունից․ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ «Բարսելոնան» ու «Ռեալը» հրաժարվել են փոխել Սուպերկլասիկոյի անցկացման վայրը Զորավան գյուղի բրիկետների արտադրամասում հրդեհ է բռնկվել․ այրվել է 120 տոննա ծղոտ Հայաստանը National Geographic-ի «Կանայք, խաղաղություն եւ անվտանգություն» ինդեքսում 82-րդ տեղն է զբաղեցրել ՀՀ մշտական ներկայացուցիչը հանդիպեց հումանիտար հարցերով ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալի հետ Ադրբեջանում ցածրակարգ ֆլեշմոբի կազմակերպիչները Արցախի սահմաններին մոտենալու հնարավորություն չունեն․ Ստեփանակերտ Նիկոլ Փաշինյանը և ԵՄ հատուկ ներկայացուցիչը մտքեր են փոխանակել ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ «Բարեփոխելով աշխարհը» կինոյի և հեռուստահաղորդումների փառատոնի հատուկ մրցանակը շնորհվել է Արմեն Սարգսյանին Ոստիկանները ապօրինի թմրամիջոց պահելու, օգտագործելու եւ իրացնելու կասկածանքով բերման են ենթարկել 3 քաղաքացու «Փրկիչ» թե՞ շարքային մանիպուլյատոր Տիգրան Խաչատրյանը եւ Սուրեն Պապիկյանը հանդիպել են Վայոց Ձորի մարզի Արենի համայնքի խաղողագործների հետ Կառավարությունում քննարկվել են ԱԳՆ-ի եւ Ոստիկանության 2020 թ. պետական բյուջետային հատկացումների հայտերը Արցախին սահմանամերձ Թարթառի շրջանում հարյուրավոր ադրբեջանցիներ են հավաքվել՝ նպատակ ունենալով հատել ԼՂՀ սահմանը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը կսպասարկի չինական UnionPay քարտերը Շուշիում վերաբացվել է Գոհար տիկնոջ Վերին մզկիթը Էրդողանը հրաժարվել է խոսել Թուրքիա ուղարկված ԱՄՆ փոխնախագահի հետ Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն նույնպես թանկացել է Լիլիթ Հովհաննիսյանի նկատմամբ քրգո՞րծ է հարուցվել
website by Sargssyan