Երևան, 28.Մարտ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա Սողոմոնյան «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . Տոնոյան Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայան Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Կրոկուսի վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են թմրանյութի ազդեցության տակ


Հիմնականում թիրախավորվում են փաշինյանական կաբինետի հաջողված կադրերը

Վերլուծական

Ժամանակ առ ժամանակ լուրեր են սկում շրջանառվել, թե այս կամ այն նախարարից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դժգոհ է, կանչել է կառավարություն և ասել է, որ ազատված է աշխատանքից:

Նման չար կատակները դառնում են օրվա թոփ թեմա ու շարունակում են պղտորել ամեն ինչ: Եթե ուշադրություն դարձնենք, կտեսնենք, որ պաշտոնից ազատվելու մասին խոսակցությունների ժամանակ խոսքը ոչ թե վատ կամ թերի աշխատող նախարարների մասին է, այլ նրանց, որոնք բավականին լավ են տիրապետում իրենց գործին ու համարվում են Փաշինյանի կաբինետի հաջողված կադրերը:

Ազատման մասին լուրերի մեջ, չգիտես ինչու չենք հանդիպում Շրջակա միջավայրի կամ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարների անունները, որոնք ակնհայտորեն վատ են աշխատում: Առավել ևս, որ հասարակությունն այդպես էլ չի կարողանում հասկանալ, թե այս գերատեսչությունների ղեկավարներն օրվա ընթացքում ինչով են զբաղվում, որքանով են երկրին օգուտ տալիս և այլն:

Նրանք նույնիսկ չեն շփվում լրատվամիջոցների հետ, կառավարության նիստերից հետո հետնամուտքով են շենքից դուրս գալիս, որպեսզի հանկարծ լրագրողի չհանդիպեն: Բայց, զարմանալիորեն, նրանց անունները ազատվողների ցուցակներում այդպես էլ չի հայտնվում:

Ինչ վերաբերում է գյուղատնտեսությանը, որի հոգսերով զբաղվող գերատեսչությունը միացավ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը, իր բազում  խնդիրներով, կարծես վաղուց մոռացության է տրվել ու մղվել է հետին պլան: Եվ հասկանալի էլ չէ, թե ոլորտում կուտակված խնդիրներից այս պահին քանի՞սն է լուծվել, ինչպե՞ս և ի՞նչ է առհասարակ արվել երկրում գյուղատնտեսության զարգացման համար:

Ստացվում է, որ լրատվական դաշտը հիմնականում զբաղված է հաջողված նախարարներին գործից հանելով, հավանաբար կայացած և իրենց գործի գիտակ նախարարների նյարդերի հետ խաղալու համար, բայց ՀՀԿ-ականների յուրայիններին, չգիտես ինչու խնայում են: Գուցե համարում են, որ նրանք իրենց տեղում ամուր նստած են, ուստի պետք է լավագույններին հանելով զբաղվել:

Ինչ վերաբերում է Պաշտպանության նախարար Դ. Տոնոյանին գործից հանել-չհանելու քննարկումներին, ապա այն ավելի ակտիվացավ, երբ նախարարության կողմից կազմակերպվաց վերջին՝ բավական հաջողված զորավարժությունները բարձր գնահատականի արժանացան: Հավանաբար շատերին դուր չեկավ, որ հայտարարված զորահավաքին ավելի շատ մարդ էր մասնակցել, քան նախատեսված էր, ինչը ևս վերջին տասնամյակների համար աննախադեպ կարելի է համարել:

Ամեն դեպքում, իրականության հետ որևէ աղերս չունեցող լուրեր տարածելը, այս ու այն պաշտոնյային թիրախավորելն ու նրա գլխին սարքելը կարծես դարձել է վատ ավանդույթ, որն ուղեկցվում է ոչ թե հստակ ասելիքով, հիմնավորումներով, այլ բամբասանքով:

Այս միտումն, ի դեպ, ակտիվացավ ԱԱԾ տնօրենին և ՀՀ ոստիկանապետին աշխատանքից ազատելուց հետո և շարունակվում է մինչ օրս: Դրա պատճառն այն է, որ իշխանություններն այդպես էլ հստակ չհիմնավորեցին, թե ուժային կառույցների ղեկավարներն ինչու մեկ օրում հեռացվեցին: Սա էլ առիթ դարձավ, որ ենթադրությունների կծիկը մեծանա ու տարածվի մնացածների վրա:

Մինչդեռ, երկիրը զարգացնելու համար պետք է ոչ թե  նման բամբասանքներ տարածել, այլ բացթողումների մասին խոսել ու քննադատել: Հակառակ դեպքում կշարունակենք խրված մնալ ճահիճի մեջ ու երկար ժամանակ չենք կարողանա նախկին իշխանությունների ստեղծած գաղջից դուրս գալ:

 

Արմինե Գրիգորյան

Փաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի Մենք իբր հողի վրա ենք, բայց մեռած ենք, թաղած չենք․ Էդուարդ Շարմազանով Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա Սողոմոնյան«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանՉտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայան Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Կրոկուսի վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են թմրանյութի ազդեցության տակ Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա լավագույն մարզիչ Շղթայական ավտոմեքենաների ջարդ Երևանում. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. ՉալաբյանՈւ՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել Ազատության, անկախության և բարգավաճման խորհրդանիշ արձանը, ամերիկացիների դժվարին նվիրատվությունն ու Պուլիտցերի զայրույթը. «Փաստ»2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Փաշինյան-Բլինկեն-Ֆոն դեր Լեյեն հանդիպումը չի կարող հանգեցնել էսկալացիայի. Պետքարտուղարությունը՝ Բաքվին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՄԱՐՏԻ)․ Առաջին անգամ հիդրոպլանի փորձարկում, լվացքի մեքենայի արտոնագրում. «Փաստ»Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) Ո՞րն է ԵՄ իրական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին. «Փաստ»Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան «Հայաստանը ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում է՝ որպես ամերիկյան նպատակներն առաջ մղելու պոտենցիալ հզոր լծակ». «Փաստ»Նիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին. Արտակ Զաքարյան «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ»Պատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր. «Փաստ»Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ»Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ»«Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ»Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ»Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ»Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ»Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ»Արդեն կես տարի է՝ Ռուբեն Վարդանյանը ապօրինի բանտարկված է Բաքվի բանտում․ «Ապրելու երկիր»Գնել Սանոսյանը դժվարացավ պատասխանել ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանի հարցին, թե երբ կավարտվի Շուռնուխ գյուղի տների շինարարությունըՄալաթիա Սեբաստիայում բացվել է 88 ցանցի հերթական սուպերմարկետը Դուք կանաչ լույս վառեցիք Արցախի հայաթափման համար. ՇարմազանովՔուչակ գյուղի վերջնամասում մեքենաներ են բախվել․ կա զոհ և 6 վիրավոր Ադրբեջանը չի մասնակցի Երևանում սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությանը Fastex-ը շարունակում է Web3 տեղեկատվական հանդիպումների շարքը Հայաստանի բլոկչեյն էմբասիում Արդարի դար չէ, ՈՒժեղի դար է Ընկերությունը կարևորում է նման ճանաչողական այցերը՝ ծանոթացնելու հանրությանը երկրի տնտեսության հենասյուն հանդիսացող որոլտին, ներկայացնելու իրական խնդիրներն ու ձեռքբերումներըԱռաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա Տիգրան Ավինյանի շնորհավորանքը՝ Թատրոնի համաշխարհային օրվա առթիվԻշխանությունը միայն պարտվելու ու հանձնվելու սցենար է առաջարկում. Նաիրի Սարգսյան Փաշինյանը դեռ մտմտում է նոր Սահմանադրության մասին