ՀԷՑ-ում բացառում են ցանկացած տեսակի միջամտության հնարավորություն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Էջմիածին կատարած այցի ժամանակ տեղի բնակիչներից մեկը բողոքեց, թե էլեկտրաէներգիայի նոր հաշվիչները ավել ծախս են գրանցում։ 

Խնդրի վերաբերյալ փորձեցինք պարզաբանում ստանալ ՀԷՑ-ից, որտեղից մեզ պատասխանեցին, որ ներկայիս սմարթ հաշվիչները բացառում են ցանկացած տեսակի միջամտություն՝ իսպառ վերացնելով մարդկային գործոնը. ցանկացած շեղում երևում է մի քանի տեղ, այսինքն՝ ցանկացած անճշտության դեպքում մի քանի տեղից ազդանշան է գալիս: 

Ինչ վերաբերում է ընդհանրապես առանձին բնակիչների բողոքներին, թե ավելի շատ են սկսել վճարել, ապա, մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դրա գլխավոր պատճառն այն է, որ նախկինում բոլորին հայտնի պայմանավորվածությունները տեսուչների հետ այլևս ակտուալ չեն, իսկ դժգոհները, որպես կանոն, նախկինում այդ պայմանավորվածություններից օգտվողներն են: 

Եթե դիտարկում ենք ՀԷՑ-ի 10 տարվա ներդրումային ծրագիրը, որի մասին անվերջ խոսում են, երևում է, որ ծրագրի մոտ 900 մլն դոլարից շուրջ 200 մլն-ն ուղղվում է հաշվառման ավտոմատացված համակարգերի ներդրմանը: 

Թե ինչու է նման ահռելի գումար ներդրվում այս համակարգերի համար, ՀԷՑ-ից մշտապես արձագանքում են, թե պատճառը մեկն է՝ բացառել ցանկացած կասկած, թե որևէ մեկը կարող է վճարել կամ չվճարել իր ծախսածի չափով:

Ինչ վերաբերում է կոնկրետ բնակչի բողոքին, ՀԷՑ-ից հավաստիացրեցին, որ այսօրվա ընթացքում մանրամասն ուսումնասիրելու են կոնկրետ այդ բնակչի հետ կապված խնդիրը (հնարավորություն կա նաև մեկ ժամանոց ինտերվալով ստուգել վերջինիս ծախսը), ինչպես նաև Էջմիածնի ու ընդհանրապես Արմավիրի մարզի կորուստների մակարդակը նախորդ տարիների և ներկայիս դրությամբ։ 

Թեման կպահենք մեր ուշադրության կենտրոնում և առաջիկայում կանդրադառնանք նաև հարցի մանրամասներին։

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
 

 

Գազի սահմանային գինն առաջիկայում չի տատանվի. Գարեգին Բաղրամյան Ոստիկանությունում ծառայողական քննություն է նշանակվել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հասցեին ոստիկանի կատարած գրառման համար Անցած շաբաթ Ադրբեջանի զինուժն արձել է ավելի քան 650 կրակոց. Արցախի ՊՆ Հաջորդը դու ես. Ոստիկանության համազգեստով քաղաքացին սպառնո՞ւմ է Հրայր Թովմասյանին (լուսանկարներ) ԱԱԾ տնօրենն ու անձնակազմը ցավակցել են Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ Կոնգոյում 5 մարդ է մահացել անհայտ հիվանդությունից Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս. Անտոն, Տրիփոն, Պարսամ եւ Ոնոփրիոս ճգնավորներ հիշատակության օրը Սպանդանոց կառուցելու ցանկություն հայտնողների քանակը մի քանի օրվա ընթացքում կտրուկ ավելացել է Ազգային ժողովում մեկ րոպե լռությամբ հարգեցին Բաքվի ջարդերի զոհերի հիշատակը Հայաստանի եւ Արցախի ԱԺ-ների միջխորհրդարանական հանձնաժողովի համատեղ հատուկ նիստը (ուղիղ) Կոտրել են պատգամավորի մեքենայի ապակին և գողացել պայուսակը Ողբերգական ավտովթար Երևանում. փրկարարները մեքենայից դուրս են բերել 24-ամյա վարորդի դին Գեորգի Կուտոյանն ու Հրայր Թովմասյանը մտերիմ ընկերներ են եղել (լուսանկար) Աշոցքում գրանցել է եւս մեկ ստորգետնյա ցնցում. Այս անգամ 3 բալ ուժգնության Մեծ ցավ ապրեցի Գեորգի Կուտոյանի սպանության բոթը լսելուց. ՀՀ նախկին վարչապետ Երկրաշարժ Աշոցք գյուղից 10 կմ հարավ-արևելք. Էպիկենտրոնում՝ 4-5 բալ Գեորգի Կուտոյանի մահը հանելուկ է հարազատների համար. ինչ են պատմում նրանք Հարթաշեն-Տաշիր հատվածը փակ է. Սյունիքում մերկասառույց է Նաիրի Հունանյանն «ասելիք ունի». նամակ է հղել վարչապետին Կուտոյանի մորեղբորորդի Ուրիխանյանը շոկի մեջ է
Գուչիի հայ դեմքը կրկին Միլանում է, պատրաստվում է համաշխարհային բրենդի նոր ցուցադրությանը (լուսանկարներ) «Երբեք մի կիսվեք գաղտնիքներով, դա ձեզ կոչնչացնի». հնդիկ իմաստուն Չանակիայի 15 հանճարեղ մտքերը Անհանգստանալու առիթ. եթե կոպերիդ վրա այսպիսի կոշտուկներ են հայտնվել, պետք է անհապաղ գործել… Ահա, թե ականջների ձևն ինչ կարող է պատմել ձեր անձի մասին Կույսերն այսօր կկայացնեն մի շարք կարևոր որոշումներ․ հունվարի 18-ի աստղագուշակ 3 ՕՏԱՐ կանայք, որոնց մասին միշտ կհիշի ՁԵՐ տղամարդը ԹԵՍՏ․ Ի՞նչ եք տեսնում նկարում․ Պատասխանը կպատմի, թե ձեր մոտ ուղեղի ո՞ր կիսագունդն է ավելի զարգացած Կենդանակերպի այս երեք նշանների տակ ծնված կանայք համարվում են ամենալավը Ինչն է ստիպում նյարդայնանալ ու հունից դուրս գալ կենդանակերպի նշաններին, այս անգամ լիովին համամիտ եմ աստղերի հետ Տղամարդկանց վտանգավոր գծերն՝ ըստ Կենդանակերպի նշանների
website by Sargssyan