Երիտասարդը խոստովանեց. անկողնու տակից գողացել է ոսկյա մեկ շղթա եւ մեկ թեւնոց
ОбществоԱրարատի քրեական հետախույզները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, հոկտեմբերի 8-ին բաժին են հրավիրել Վեդի քաղաքի բնակիչ 22-ամյա մի երիտասարդի: Նա խոստովանել է, որ օգոստոսի սկզբներին, օգտվելով համաքաղաքացու տան հետնամասի դուռը բաց լինելու հանգամանքից, անկողնու տակից գողացել է ոսկյա մեկ շղթա եւ մեկ թեւնոց:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ վնասի չափը պարզվում է:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր: