Ամուսնանալու լավագույն տարիքը` հորոսկոպի յուրաքանչյուր նշանի համար

Մեր օրերում ամուսնանալն այդքան էլ հեշտ գործ չէ։ Նախկինում բոլորը տառապում էին ամուսնության հողի վրա ու ուզում էին ամուսնանալ որքան հնարավոր է շուտ, քանի դեռ տանը մնացած չէին համարվել։ Այժմ մարդիկ ամուսնանում են ոչ թե պարզապես ամուսնանալու, այլ երջանիկ լինելու համար։ Իսկ ո՞րն է ամուսնանալու ճիշտ ժամանակը. դժվար է ասել։ Հետաքրքիր է իմանալ՝ ի՞նչ է այս մասին ասում Ձեր կենդանակերպի նշանը։

Խոյեր

Խոյերը բավականին իմպուլսիվ են ու արագ որոշումներ են կայացնում, այդ պատճառով էլ նրանցից հեռու չէ երիտասարդ տարիքում ամուսնանալն ու հետո բաժանվելը։ Լավագույն խորհուրդը Ձեզ պարզապես սպասելն է ու ռացիոնալ լինելը, սակայն ոչ բոլոր Խոյերին կհաջողվի անել դա։ Նրանք տարվում են զգացմունքներով ու առանց մտածելու են գնում լուրջ քայլերի։

Ցուլ

Կենդանակերպի այս նշանի տակ ծնված մարդիկ բավականին հավասարակշռված են։ Նրանք մտածում են գլխով ու եթե ամուսնանում են երիտասարդ տարիքում, ուրեմն՝ այդպես է պետք, ու հետո չեն զղջա։ Ցլերին հաջողվում է հիանալի հարաբերություններ կառուցել։

Երկվորյակներ

Եթե երբևէ շփվել եք այս նշանի տակ ծնված մարդկանց հետ, ուրեմն՝ գիտեք, որ նրանք շատ ռոմանտիկ են թե՛ սիրային, թե՛ ընկերական հարաբերություններում։ Նրանք պարզապես սիրում են հարաբերություններ, բայց նրանք նաև հակված են ձանձրանալու շատ արագ, այդ պատճառով էլ նրանցից հեռու չէ մի հարաբերություններից անցնել մեկ ուրիշին կամ էլ մենակ մնալ։ Երկվորյակները հազվադեպ են շուտ ամուսնանում։ Մեծ մասամբ նրանց երկար ժամանակ է պետք գտնելու մեկին, ում հետ չեն ձանձրանա։

Խեցգետին

Խեցգետինները շատ են կարևորում ամուսնանալն ու ընտանիք ունենալը, այդ պատճառով էլ շուտ են ամուսնանում։ Նրանք գտնում են մեկին, ում կարելի է սիրահարվել, ու եթե այդ մեկը կիսում է նրանց հայացքները, այլևս չեն հապաղում ու ամուսնանում են։ Նրանց իսկապես հաճելի է ընտանիք ստեղծել ու հոգ տանել ընտանիքի մասին։ Հենց դա է, որ նրանց դարձնում է ամենաերջանիկը։

Առյուծ

Առյուծները սիրում են երկարաժամկետ հարաբերություններ։ Այն, ինչ նրանք փնտրում են, հարմարավետությունն է։ Սակայն առյուծներին հատուկ է տարիներով հարաբերություններ ունենալ, բայց չամուսնանալ։

Կույս

Կույսերը շատ նպատակասլաց են։ Նրանք ոչ միայն նպատակներ են դնում, այլև գիտեն ինչպես հասնել դրանց։ Եթե նրանք առաջին տեղում դնում են աշխատանքն ու կարիերան, ապա չեն էլ մտածի ամուսնության մասին։ Այնուամենայնիվ, Կույսերն այն կարծիքին չեն, որ ամուսնությունը կխանգարի նրանց՝ հասնելու հաջողության։ Շատ Կույսեր նախընտրում են շուտ ամուսնանալ, որպեսզի հետո զբաղվեն միայն իրենց հարցերով։

 Շարունակությունը այստեղ

 

«Իմ բիզնեսը, Իմ բանկը». համագործակցության նոր ձևաչափ Բողոքի ակցիա` Եղեգնուտ գյուղում. թույլ չեն տալիս քանդել գործարանի կանգուն մնացած հատվածը Վարչապետի ֆեյքերի ֆաբրիկային դատի եմ տալիս Նոր մանրամասներ՝ Սյունիքում ողբերգական ավտովթարից. մահացած վարորդը զինծառայող էր (ֆոտո) Իմ սիրտը տանն էր, հղի կնոջս մասին էի միայն մտածում. մոլորված արշավական Գեղամ Օհանյան Մենք շոուբիզնես չենք, այստեղ չի կարելի կիսատաղանդ լինել. Եվգենի Պետրոսյան Լարսի ավտոճանապարհը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 ՆՈՅԵՄԲԵՐԻ)․ Շրջանառության մեջ է դրվել հայկական դրամը Քաջարանի բնակարաններից մեկում 55-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել Հայ սակրավորները հետևողական կերպով սանրում են տարածքի յուրաքանչյուր քառակուսի մետրը Ամուլսարի բարդ թնջուկը՝ ծանր խումհար հեղափոխական էյֆորիայից հետո ESPN. Մեսսին՝ տարվա լավագույն հարձակվող (լուսանկար) Հանրապետությունում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Վաճառված մեքենա, փոխառություններ, դրամական միջոցներ եկամուտներ․ «Փաստ» Օրվա խորհուրդը 1,5 մլրդ դրամ՝ Ադրբեջանից բռնի տեղահանված բռնի տեղահանված ընտանիքներին բնակարաններով ապահովելու համար. «Փաստ» Լրացուցիչ խոչընդոտներ գիտնականների համար. առկա են չպարզաբանված շատ մտահոգություններ. «Փաստ» Միրգն ու բանջարեղենը թանկացել են, անմասն չեն մնացել նաև առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքներ. «Փաստ» Քանի դեռ ապավինում են պոպուլիզմին, վարկանիշն էլ շարունակաբար անկում է գրանցելու. «Փաստ» Երբ քաղաքականությունն իրավիճակային է և դեկլարատիվ հայտարարությունների վրա հիմնված. «Փաստ»
website by Sargssyan