Ինչո՞ւ ամերիկացիները չեն սիրում 2 դոլարանոց թղթադրամը

Այսօր երկու դոլարանող թղթադրամի դժար է հանդիպել, չնայած այն թողարկվում է 1775 թվականից ի վեր Նյու Յորքում և Հյուսիսային Կարոլինայում, իսկ որոշ նահանգներում նույնիսկ դրանից ավելի վաղ է թողարկվել: 

Օրինակ՝ Մերիլենդում այդ թղթադրամը գործածության մեջ է մտել 1770 թվականից: Այն ժամանակ միասնական արժույթ չկար, և ամերիկյան քաղաքացիական պատերազմի ընթացքում որոշ նահանգներ թողարկել են իրենց թղթադրամները, ներառյալ երկու դոլարանոցները: 

Դոլարի՝ որպես արժույթի վերջնական ձևավորումը ավարտվել է միայն 1929 թվականին, երբ փոխվել են այդ թղթադրամի չափերը և արտաքին տեսքը: 

Այդ ժամանակվանից ի վեր դոլարը միայն աննշան է փոխել իր դիզայնը: Երկու դոլար արժողությամբ թղթադրամի դիմերեսին Միացյալ Նահանգների երրորդ նախագահ, Անկախության հռչակագրի հեղինակ Թոմաս Ջեֆֆերսոնի դիմանկարն է, իսկ դարձերեսին՝ Ջոն Թրամբուլոնի կողմից ստեղծված «Անկախության հռչակագիր» կտավի արտատպությունը: 

ԱՄՆ-ում երկու դոլար արժողությամբ թղթադրամի շուրջ մի շարք առասպելներ և սնոտիական նախապաշարումներ կան: 

Անգամ որոշ նահանգներում երկու դոլարանոց թղթադրամով վճարում կատարելը կարող է խնդիրներ առաջացնել: 

Պարզապես այն ձեզանից չեն վերցնի: 1925 թվականին ԱՄՆ-ի կառավարությունը փորձել է շտկել իրավիճակը և մասսայականացնել երկու դոլարանոցը: 

Ի հավելումն այլ թղթադրամների, պետական ծառայողներին աշխատավարձ վճարելիս պարտադիր երկու դոլարանոցներ են տվել: 

Պետական ծրագրին միացել են նաև որոշ լրատվամիջոցներ իրենց քարոզչությամբ, սակայն այդ բոլոր փորձերը չեն բերել ցանկալի արդյունքի: 

Ամերիկացիները իրենց թշնամանքը երկու դոլարանոցի նկատմամբ բացատրում են մի շարք հանգամանքներով: 

Նախ՝ ընտրություններում ձայն առնելու գինը՝ ընտրակաշառքը, ժամանակին արժեցել է ուղիղ երկու դոլար (ինչպես Հայաստանում ժամանակին 5 000, ապա 10 000 դրամ էր): Ստացվում է, որ եթե ինչ-որ մեկի մոտ երկու դոլարանոց կա, նա ծախել է իր ձայնը: Երկրորդ՝ երկու դոլարով կարելի էր օգտվել մարմնավաճառի ծառայություններից, և եթե կնոջ մոտ երկու դոլարանոց լիներ, կարող էր դիտարկվել, որ մարմնավաճառ է: 

Եվ երրորդ՝ մրցավազքներում երկու դոլարը ընդունված խաղադրույքն էր, և եթե մարդու գրպանում երկու դոլարանոց կա՝ դա կարող էր վկայել նրա խաղամոլության մասին: 

Բացի այս ամենը, երկու դոլարանոց թղթադրամը շատ հաճախ առօրյա կյանքում կոչվում է «երկուսնոց» (deuce), որը անգլերեն ժարգոնում նաև նշանակում է սատանա: 

Ծայրահեղ սնահավատ մարդիկ երկու դոլարանոց ձեռքին ունենալու դեպքում պոկում են թղթադրամի մի անկյունը, որպեսզի պաշտպանեն իրենց անհաջողություններից: 

Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը

 

 

Նոր զվարճալի Արթ-կերպարներ Depteam-ի կողմից ՖԻՖԱ․ Հայաստանի հավաքականը մնացել է 102-րդ տեղում Պանամայում ձերբակալել են 5 տոննա կոկաինով սուզանավ ՊԱԾ-ի հատուկ օպերացիան Ադրբեջանում. հատուկ նշանակության ջոկատները ներխուժել են գործադիր իշխանության շենք ՍԴ-ի հարցը լուծում ենք ու վե՞րջ․․․ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը չկայացավ. անդամների կեսից ավելին ներկա չէին. Օրակարգում ռեկտորի հաշվետվությունն էր «Եթե կարողանում է գիրք բաժանել, թող մեզ ընդունի»․ սեւազգեստ մայրերը՝ Նիկոլ Փաշինյանին Մեծ բիզնես դարձած հոբբի. «Մաթևոսյան Վայն» Ամերիաբանկ. Աշխատավարձային քարտի նոր` շահավետ առաջարկ Այո՞, թե՞ ոչ. ՎիվառոԲեթը խաղադրույքներ է ընդունում ՍՓ հանրաքվեի վերաբերյալ Մասիսում 5 կգ 500 գրամ քաշով երեխա է ծնվել ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 ՓԵՏՐՎԱՐԻ)․ Փաստացի սկսվել է Ղարաբաղյան շարժումը Վերմիշյանի՝ «աշխարհի ամենագեղեցիկ փողոցի» շենքերը քանդվում են Քաղաքական և դիվանագիտական լայնածավալ մանևրներ իրականացնելու բացառիկություն և հնարավորություն. ինչո՞ւ է արդիականացվում «հայկական հարցը» Որքանո՞վ են աճել օտարման և գրավադրման գործարքները. ի՞նչ պատկեր է անշարժ գույքի շուկայում․ «Փաստ» Աշխատանքային գրքույկների թվայնացման ժամկետը կերկարաձգվի․ «Փաստ» Մահացել է ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանը «... Որ մեր հասարակությունը չպառակտվի, որ եղբայրը դուրս չգա եղբոր դեմ». «Փաստ» Աքիլլեսյան գարշապար. իշխանությունների կադրային քաղաքականության «վերքերը». «Փաստ» Մանիպուլյատիվ քարոզչության ծանր հետևանքները. «Փաստ»
website by Sargssyan