«Տղերք, խելքի եկեք, թողեք այս ամեն ինչը». Սասուն Միքայելյան
ՔաղաքականՄենք միշտ պետք է պատրաստ լինեն պատերազմի, մեր ամենամեծ զենքը մեր համախմբվածությունն է։ Այս մասին հոկտեմբերի 8-ին, Երկրապահ կամավորական միության Լոռու մարզային խորհրդի նիստին ելույթում ասաց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը, փոխանցում է Armlur-ը։
«Ես ձեզանից մեկն եմ, նույն ճանապարհն անցած, սովորական, հասարակ գյուղացի, որ այստեղ նստածներից շատերի հետ առաջին իսկ կանչի դեպքում զենք ենք վերցրել և դուրս ենք եկել հայրենիքը պաշտպանելու»,–նշեց նա։
Թավշյա հեղափոխությունից հետո ամեն ինչ միանգամից հունի մեջ չի ընկնի, բայց եկեք լցվենք հավատով, համերաշխությամբ, վստահությամբ, և մեր պետության հիմքերն ամրապնդենք, որ մեր հաջորդ սերունդներն ունենան խաղաղ, անկախ պետություն։ Մենք միշտ պետք է պատրաստ լինեն պատերազմի, անսպասելի հարձակման դեպքում մեր ամենամեծ զենքը մեր համախմբվածությունն է»։
Նա նաև վստահ է՝ թշնամուն կարող ենք հաղթել համախմբվածությամբ. «Այսօր ես կոչ եմ անում, պահանջում և խնդրում եմ՝ տղերք, խելքի եկեք, թողեք այս ամեն ինչը, մենք երեխեք ունենք, մենք թոռներ ունենք, մենք պատանիներ ունենք, սերունդ ունենք, որ նոր կյանք պետք է մտնի, մենք պետք է համախմբված լինենք, թշնամին պետք է հասկանա, որ ինչքան էլ զինված լինի, մենք հաղթելու ենք համախմբվածության շնորհիվ»։