Ծննդյան տարեթվի վերջին նիշը կօգնի նոր փաստեր իմանալ ձեր մասին

Ծննդյան տարեթվի վերջին նիշը հատկապես կարևոր է։ Greatpicture.ru կայքը գրում է, որ այն կարող է վկայել մարդու բնավորության մասին։ Հին չինական օրացույցի համաձայն՝ յուրաքանչյուր պահի երկրում իշխում է 5 հիմնական տարերքներից մեկը՝ ծառ, կրակ, հող, օդ, ջուր։ Աստղագետները համողված են, որ այս տարերքները մեծ ազդեցություն են ունենում ոչ միայն բնության, այլև մարդու բնավորության վրա։

1. Հող՝ ծննդյան տարեթվի վերջին նիշերը՝ 8 և 9։ Այս մարդիկ վստահելի են և համբերատար։ Պատասխանատու են հարազատ անձանց նկատմամբ։ Շատ ամբիցիաներ ունեն։ Խնդիրները լուծում են աստիճանաբար թարմ գլխով։ Ինտուիցիան լավ է զարգացած։ Լավ են զարգացած բարոյահոգեբանական արժեքները։ Գնահատում են էթիկան ու կարգապահությունը, կարողանում են խելացիորեն օգտագործել իրենց ռեսուրսները։ Գումարի հետ լավ հարաբերություններ ունեն։ Զգացմունքներում զուսպ են, բայց սիրված լինելու կարիք ունեն։ Դաժան և կամակոր են։ Ցանկանում են վերահսկել ամեն ինչ, երբեմն ղեկավարվում են բացառապես իրենց շահերով և հետաքրքրություններով։ Կյանքում ամենաշատը վախենում են անհասկանալի իրավիճակներից։ Հողի գույնը դեղինն է։

2. Կրակ՝ ծննդյան տարեթվի վերջին նիշերը՝ 6 և 7։ Միշտ արկածների ցանկություն ունեն և երբեք չեն հրաժարվի որևէ նոր բան փորձել։ Ակտիվ և էներգիայով լի մարդիկ են, կարող են հրաշալի ղեկավար դառնալ, սիրում են մրցակցել և հաղթել։ Տանել չեն կարողանում միայնությունը՝ նախընտրելով իրենց շրջապատել մարդկանցով և մշտական շարժմամբ։ Չափազանց կապված են մտերիմների հետ, ցանկացած ճանապարհով պահում են ցանկացած ընտանեկան կապ։

Առանձնանում են բարձր ինքնագնահատականով և ինքնավստահությամբ, խելացի են, ընկերասեր, վճռական։ Նրանց թերություններից են ագրեսիվությունն ու նպատակներին ցանկացած ձևով հասնելու ձգտումը։ Չափազանց էմոցիոնալ են և համբերատար չեն։ Էգոիստ են, ամբիցիցիոզ։ Հազվադեպ են հաշվի նստում մյուսների հետ։ Կրակի գույնը կարմիրն է։

3. Ծառ՝ ծննդյան տարեթվի վերջին նիշերը՝ 4 և 5։ Առատաձեռն են։ Հավատարիմ են իրենց սկզբունքներին, սիրում են հետազոտել աշխարհը, վերլուծել տեղեկատվությունը։ Արտիստիկ են ու ստեղծագործ։ Աշխատասեր են, իրենց համար միշտ զբաղմունք են փնտրում՝ փորձելով մշտապես զբաղված լինել և կարծելով, որ աշխատանքն ուժերն օգտագործելու լավագույն եղանակն է։ Ինքնավստահությունը նրանց լավագույն հատկություններից մեկն է։ Միշտ երախտապարտ են այն ամենի համար, ինչ ունեն։

Հավատարիմ ընկերներ են, երբեք էգոիստ չեն, կարեկցող են։
Բացասական հատկություններից է շռայլությունը։ Կարող են պատասխանատվություն վերցնել ավելի շատ խնդիրների համար, քան ընդունակ են լուծել։ Որոշակի պայմաններում կարող են շատ կախված դառնալ մյուսներից և կորչել ամբոխի մեջ։ Ծառի գույնը կանաչն է։

4. Ջուր՝ ծննդյան տարեթվի վերջին նիշերը՝ 2 և 3։ Գրավիչ են, արձագանքող, կարողանում են կարեկցել։ Ճկուն են և կարողանում են լողալ ալիքի ուղղությամբ։ Խելացի են և ստեղծագործ։ Հրաշալի երևակայություն ունեն և չեն վախենում օգտագործել այն։ Նրանց շարքում շատ փիլիսոփաներ և մտածողներ կան։ Հաղորդակցվելու իդեալական ունակություններ ունեն և կարող են շատ համոզիչ լինել։ Հարկավոր է նշել նաև դիվանագիտական կարողությունների մասին։ Անկախ են, հաճախ տիրապետում են մի քանի մասնագիտության։ Ինտուիցիան շատ լավ է զարգացած, կարող են տեսնել այն, ինչ վրիպում է մյուսների ուշադրությունից։ Լավ կազմակերպիչներ են, կատարողներ։

Կարող են փակ լինել և ոչ անկեղծ և երբեք գաղտնիքները չեն կիսում մյուսների հետ։ Միշտ փորձում են պարզ և հեշտ ելք գտնել։ Նրանց հարկավոր է սովորել ամուր կանգնել ոտքերի վրա և գնալ սեփական ճանապարհով։ Նրանց գույնը սևն է։

5. Մետաղ՝ ծննդյան տարեթվի վերջին նիշերը՝ 0 և 1։ Կենդախինդ են, անկախ, ինքնուրույն։ Սիրում են իրենք իրենց, բայց կարողանում են հոգ տանել մյուսների նկատմամբ ու հարգել նրանց։ Որպես կանոն՝ բավական զուսպ են։ Ձգտում են կարգապահության, գերադասում են հավասարակշռություն, մաքրություն։ Վստահելի են, վճռական։ Երբ նրանք գիտեն, թե ինչ են փնտրում և ինչ են ցանկանում, ապա կարելի է միայն նախանձել վճռականությանը։ Խոչընդոտներն ու անհաջողությունները երբեք չեն կարող ստիպել նրանց շեղվել ճանապարհից։ Կարողանում են բոլոր խնդիրներ հեշտությամբ լուծել։ Չեն վախենում միայնությունից։

Բացասական հատկությունների շարքին է դասվում իմպուլսիվությունը։ Գիտակցաբար կամ առանց գիտակցելու նրանք ձգտում են շքեղության, գումարի և իշխանության։ Հաճախ կարող են կամակոր լինել։ Մետաղի գույնը սպիտակն է։

 

Շարունակությունն՝ այստեղ

Նոր Նորքի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության շղթա են բացահայտել․ 4 անձ ձերբակալվել է. մեկը կին է «Էվերտոնն» ու «Տոտենհեմը» ցանկանում են ձեռք բերել Սմոլինգին Լոնդոնում վիթխարի օդանավը փոթորկի պատճառով «կողքով» է վայրէջք կատարել Սինգապուրի իշխանությունները կարանտինը խախտողներին կպատժեն ազատազրկմամբ ՈՒՂԻՂ. Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը Ծխախոտի ներքին սպառումը նվազել է, իսկ արտահանումը՝ աճել. Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոն Արարատի մարզում անչափահասների կատարած հանցագործություններն ավելացել են. մարզի դատախազությունը քայլերի է դիմել Հանրաքվեի լեգալությունը մնում է ժողովրդի պարանոցին, լեգիտիմությունը՝ անհայտության մեջ Ավստրալիան 1,3 մլն դոլար է նվիրաբերելու կորոնավիրուսի դեմ պայքարին 2020թ. մարտի 31-ին կայանալիք Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններին ՀՅԴ ցուցակը կգլխավորի Դավիթ Իշխանյանը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ՓԵՏՐՎԱՐԻ)․ Հայաստանում տեղի են ունեցել նախագահական ընտրություններ «Ձվի գնանկումը պայմանավորված է դրա գերարտադրությամբ»․ «Փաստ» «Բարեփոխումները հաջողված չեն համարվի, մինչև չկարգավորվեն առաջնային հարցերը». կստեղծվի պարեկային ոստիկանություն․ «Փաստ» «Տնտեսական աճի մեջ մենք լուրջ որակական փոփոխություններ չենք տեսնում. առկա է իներցիա»․ «Փաստ» Լավ, թե վատ՝ «բանավեճն» արդեն անցյալում է. կարևորը վաղվա օրն է․ «Փաստ» Քարոզարշավն սկսված է. ով ինչ «մանևր» է կիրառելու․ «Փաստ» «Մեզ ոչ միայն լավ զինատեսակներ, այլև ներքին միասնականություն է պետք. սա է ամենագլխավոր գրավականը»․ «Փաստ» Առողջապահական տեսչական մարմնում կրքերը չեն հանդարտվում, «Փաստ» Մերկելը հետաքրքրվել է Քոչարյանի հարցով․ «Փաստ» Իրավիճակի լիցքաթափման նպատակով, «Փաստ»
website by Sargssyan