Կրակոցներ Երեւանում. պարզվում են 29-ամյա երիտասարդի սպանության հանգամանքները

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝  Անդրանիկի փողոցում 29-ամյա երիտասարդի սպանության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ 2019 թվականի հոկտեմբերի 09-ին՝ ժամը 21:10-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի ՀԱ թաղամասի Անդրանիկի փողոցի շենքերից մեկի բակում հնչել են կրակոցներ:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը:

Նույն օրը՝ ժամը 22:15-ին, ահազանգ է ստացվել նաև «Էրեբունի» բժշկական կենտրոնից այն մասին, որ հրազենային վնասվածքներով, Երևան քաղաքի Հարավարևմտյան թաղամասից իրենց մոտ է տեղափոխվել անհայտ տղամարդու դի:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Քննչական բաժնի պետի կողմից որոշում է կայացվել՝ քննչական խումբ կազմելու մասին:

Նախաքննության ընթացքում կատարվել են անհետաձգելի մի շարք քննչական գործողություններ՝ հարցաքննություններ, դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել է 4 հատ պարկուճ և 1 գնդակ, արնանման հետքեր, վերցվել են փորձանմուշներ:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է տուժածի ինքնությունը, ով հանդիսանում է Երևան քաղաքի բնակիչ՝ ծնված 1990 թվականին:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել են դիակի դատաբժշկական, դատաձգաբանական, դատակենսաբանական, դատահետքաբանական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:

Վերջնաժամկետը հունիսի 15-ն է, հետո պարզ կդառնա՝ ով է վայր դնում մանդատը, ով՝ խելոքացած շարունակում աշխատել. «Հրապարակ» Տնտե­սա­գետ. «Խնա­յո­ղա­կան մո­տե­ցու­մը ճիշտ չէ. հե­տա­գա­յում ավե­լի մեծ խնդիր­ներ կու­նե­նանք». «Փաստ» Մինչ Վենետիկից պատասխան կգա.... «Փաստ» Ռուբեն Ռուբինյանն ու Հակոբ Սիմիդյանը շանտաժի՞ են ենթարկել Անի Սամսոնյանին. «Հրապարակ» Խորհրդարանն արձակուրդ կգնա ավելի ուշ. «Փաստ» Պատ­ճա­ռա­բա­նու­թյուն­ներն այ­լևս անի­մաստ են. «Փաստ» COVID-19-ով վարակված 5 օրական փոքրիկը համալսարանական լավագույն մասնագետների ապահով ձեռքերում է․ ԵՊԲՀ ռեկտոր (տեսանյութ) «Բարսելոնայի» հինգ ֆուտբոլիստ և երկու մարզիչ հիվանդ են կորոնավիրուսով Որոնք են Հայաստանին ավիացիոն «սև ցուցակ» գցելու որոշման հիմնական չորս վնասները․ ներկայացնում է Արմեն Աշոտյանը Հակաճգնաժամային կառավարություն՝ ազգային համաձայնության, համերաշխության օրակարգով Ինչ ասում էր Գագիկ Ծառուկյանը տարիներ առաջ, ոմանք այսօր են նոր միայն հասկացել Դեռևս Կառավարության ձևավորման օրերին էր Գ.Ծառուկյանն ասում, որ կարևոր պաշտոններում պետք է նշանակվեն փորձառություն ունեցող մասնագետները Վանաձորի «Գլորիա» ֆաբրիկան պարետի որոշմամբ վաղը առավոտվանից կփակվի 72 ժամով. վարչապետ Սյունիքում կորոնավիրուսի 89 հաստատված դեպք կա. 24 անսիմպտոմ հիվանդ մեկուսացված է տանը Նիկոլ Փաշինյանը երկու տարբերակ է առաջարկում Պետք է հետևենք հակահամաճարակային կանոններին ամենակոշտ և ամենաչոր ձևով. Փաշինյան Հունիսի 7-ին կիրականացվի Կիև-Երևան չարտերային թռիչքը Հերթական աննախադեպը՝ Նիկոլ Փաշինյանի շնորհիվ. Արմեն Աշոտյան ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում բողոքի ցույցի մասնակից է մահացել (տեսանյութ) ՀՀ ԶՈւ ԳՇ պետն այցելել է զորամաս
website by Sargssyan