ՀՅԴ-ն պատրաստ է օժանդակելու ռազմական գործողությունների գոտում հայտնված մեր հայրենակիցներին․ հայտարարություն

ՀՅԴ բյուրոն հայտարարություն է տարածել Սիրիայի հյուսիս-արևելքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

«Հերթական անգամ ոտնահարելով պետությունների և ժողովուրդների միջազգայնորեն ամրագրված իրավունքները, Թուրքիան բացահայտ ռազմական ագրեսիա է ձեռնարկել Սիրիայի հյուսիս - արևելքում: Ենթադրյալ անվտանգության գոտի ստեղծելու թուրքական նպատակադրումը սպառնալիքի տակ է դնում ոչ միայն Սիրիայի հողային ամբողջականությունը, այլև այդ տարածքներում ապրող քուրդ մեծամասնության, ինչպես նաև ազգային և կրոնական տարբեր փոքրամասնությունների, այդ թվում` հայերի անվտանգությունը և միտված է ժողովրդագրական նոր իրավիճակ ստեղծելուն:

Մտահոգիչ է, որ այս ամենը տեղի է ունենում Սիրիայում հաշտության և խաղաղության մթնոլորտի ձևավորման, ներքին թնջուկների հաղթահարման ուղղությամբ միջազգային ջանքերի գործադրման շրջանում: Առավել մտահոգիչ է միջնորդական գործընթացների մեջ ներգրավված ուժերի և կազմակերպությունների անհամարժեք արձագանքը ցեղասպանի ձեռագիր ունեցող պետության նոր հանցավոր գործողություններին:

Արդ` Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոն`

• դատապարտում է թուրքական ոճրագործ ռեժիմի ձեռնարկած պատերազմական գործողությունները ինքնիշխան պետության դեմ և ցեղասպան միտումները քրդական մեծամասնության և ազգային փոքրամասնությունների դեմ.

• պատրաստակամություն է հայտնում օժանդակելու ռազմական գործողությունների անմիջական գոտում հայտնված մեր հայրենակիցների անվտանգության ապահովման և նրանց ցուցաբերելիք օժանդակությունների հարցերում.

• զորակցություն է հայտնում Սիրիայի եղբայրական ժողովրդին և անհրաժեշտ է համարում տարածաշրջանային գործընթացում ներգրավված տերությունների և միջազգային հանրության գործուն քայլերի ձեռնարկումը թուրքական ռեժիմին սաստելու, տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովելու ուղղությամբ»,- ասված է ՀՅԴ բյուրոյի հայտարարության մեջ:

 
«Ռեալը» հաղթեց «Գալաթասարային», «Յուվենտուսի» կամային հաղթանակը (տեսանյութ, ֆոտո) Կարո Փայլանի ջանքերով հեռացվել են Քոնիայի կանգառներում փակցված հակաքրիստոնեական պաստառները Մարդիկ կկարողանան վայրէջք կատարել Մարսի վրա 2035-ին. NASA-ի գլխավոր ադմինիստրատոր Կադիրովը հայտնվել է Ռուսաստանի ռեկորդների գրքում Ռուսաստանը եւ Թուրքիան Սիրիայի հարցում ճակատագրական պայմանավորվածություններ են ձեռք բերել․ Պուտին Ոստիկանապետի ԺՊ-ի հրամանով բաժնի պետեր են ազատվել պաշտոններից «Բարսելոնայի» պաշտպանը՝ «Բավարիայի» թիրախում Ավտովթար՝ Էջմիածին-Շահումյան ավտոճանապարհին. կան տուժածներ Հայաստանում կսկսեն բլոքչեյն տեխնոլոգիաներ ուսուցանել 37 տարեկանում մահացել է դատախազ Հեղինե Բադալյանը ՀՔԾ-ն հաստատեց․ Արա Բաբլոյանը որպես կասկածյալ է ներգրավվել․ Արսեն Բաբայանին մեղադրանք առաջադրվեց Վարչապետն ընդունել է Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը ՊԵԿ-ն իրազեկում է ավտոմեքենաների նախնական մաքսային հայտարարագրման կիրառման հնարավորության մասին ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ԱՄԷ արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Իսա Ալ Զաաբիին Երևանում Չեխուհու նկատմամբ ավազակային հարձակում կատարելու համար երեք երիտասարդի մեղադրանք է առաջադրվել Հայոց լեզվի ու պատմության ուսուցանման դեմ պայքարի նպատակը ո՞րն է․ Իվետա Տոնոյան (տեսանյութ) Գյուղատնտեսական հողերի հաշվին անտառային տարածքների մեծացումը չի հանգեցնի գյուղացիների եկամուտների կրճատման. պաշտոնյա Մահացել է թավջութակահար Վահրամ Սարաջյանը Էրդողանը ցանկանում Է հափշտակել սիրիական հողն ու նրա բնական հարստությունները. Ասադ Սիսիանի բնակարաններից մեկում կնոջ դի է հայտնաբերվել
website by Sargssyan