10 փաստ Ձեր առողջության մասին, որ կարող եք բացահայտել՝ նայելով ձեր աչքերին
DailyNews-ը գրում է, որ աչքերը առողջության հայելի են: Ուշադիր նայեք ձեր աչքերին և կկարողանաք շատ բան պարզել ձեր առողջության մասին:
Հոնքերի թափվելը
Հոնքերի թափվելը կարող է վահանաձև գեղձի հիվանդության մասին զգուշացում լինել:
Չանցնող բլեֆարիտ (տիկնակլունձ)
Եթե աչքի տիկնակլունձը երեք ամսից ավելի չի անցնում կամ նորից է առաջանում, ապա հնարավոր է, որ ձեզ մոտ հազվադեպ տեսակի ճարպագեղձի քաղցկեղ է:
Աչքերի մշուշվելը և այրոցը
Նման երևույթը համակարգչի մոտ երկար աշխատելու հետևանք է և կարող է առաջացնել համակարգչային տեսողոթյան համախտանիշ:
Տեսողության վատացում
Տեսողության վատացումը կարող է միգրենի հետևանք լինել, որը ուղեկցվում է ուժեղ գլխացավով:
Սպիտակուցային թաղանթի դեղնություն
Այս վիճակը սովորաբար դեղնախտի հետևանք է և սովորաբար հանդիպում է նորածինների և այն մարդկանց մոտ, ովքեր ունեն լյարդի գործառույթի խանգարումներ:
Դուրս ցցված աչքեր
Այս երևույթը վահանաձև գեղձի գործառույթի շեղման հետևանք է, որը հայտնի է հիպերթիրեոզ անվանումով:
Հանկարծակի տեսողության կորուստ
Աչքերի առաջ հանկարծակի սևանալը կամ տեսողության կորուստը կարող է կաթվածի նախանշան լինել:
Տեսողության լղոզվածությունը շաքարախտի ժամանակ
Շաքարախտի հետևանքներից մեկը ռետինոպաթիան է, որը կարող է կուրացման պատճառ դառնալ:
Աչքի կոպի շագանակագույն գոյացություն
Կոպի վրայի գոյացությունը կարող է բազալ բջջային կարցինոմայի (քաղցկեղ) հետևանք լինել:
Աչքերի չորություն և լույսի հանդեպ զգայունություն
Այս ամենը իմունային համակարգի խաթարման նախանշան կարող է լինել, որը հայտնի Շագրենի համախտանիշ անունով: